Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/563

Այս էջը սրբագրված է

19. ԴԻԱԿԻ ՍԱՅԼԸ

(Էջ 141)

Ինքնագիրը՝ № 13, Էջ 135—137, որտեղ թվագրված է՝ 14 ապրիլ, 1908, Կան:

Առաջին անգամ լույս Է տեսել «Քնարիկ», 1908, №, Էջ 31—33, ապա՝ «Գեղանի», 1909, Էջ 16։


20. ՀԱՅՀՈՅԱՆՔ

(Էջ 143)

Ինքնագիրը՝ № 13, Էջ 117—121, ուր նախապես վերնագրված Է «Ընդդեմ Աստուծո», ապա՝ «Հայհոյության»։

Ինքնագրում թվագրված Է՝ 4 ապրիլ, 1907, Կանտ:

Առաջին անգամ պպագրվել Է՝ «Ռազմիկ», 1907, 9 հանիս, № 58, «Հայհոյության» խորագրով։

85 էլի լամա... — Եբրայերեն՝ Աստվա՜ծ իմ։


21. ԿԻԼԻԿՅԱՆ ՄՈԽԻՐՆԵՐՈԻՆ

(Էջ 147)

Ինքնագիրը հայտնի չէ։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ազդակ», 1909, էջ 401—404։

«Ազդակում» դրության վայրը նշված է՝ Կանա:

Բանաստեղծությունը գրել է Ադանայի և Հալեպի վիլայեթների հայերի զանգվածային ջարդերի կապակցությամբ, որ կազմակերպել էին թուրքական իշխանությունները 1909 թ. ապրիլի 1—4-ին և 12—14-ին։ Այդ ջարդերի ժամանակ զոհվեց 30000 մարդ։

3 Սիհոնն..․ — գետ Կիլիկիայում, որ թափվում է Միջերկրական ծովը։

10 Ուրկե անցավ Կրակի Ցեղն Ատտիղասի ձիուն վրա — նկատի ունի հոների զորավար, աշխարհակալ Աթիլլային (ձննդ. թ․ անհայտ — 453):

69 Որոնց վըրա Հեթումներն հաղթանակներ գըրեցին — Նկատի ունի Կիլիկյան թագավորներ Հեթում Ա (1226—1270) և Հեթում Բ (1270—1305)։

81 Երիտասարդ Մակեդոնն... — Նկատի ունի Ալեքսանդր Մակեդոնացուն (356—323 մ. թ. ա.)։

83 Աթենասի արձանին... — Աթենաս-Պալլաս։ Ըստ հունական դիցաբանության՝ Զևսի դուստրը։ Հույների իմաստության, գեղարվեստի և քաջության աստվածուհին, Աթենքի հովանավորն ու պաշտպանը:

84 Այդ ջինջ ճամբան Ռուբինյան զավակներուն շինարար — նկատի ունի Կիլիկյան Ռուբինյան թագավորությունը, որը տևեց 1080—1375 թթ՝։