Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/564

Այս էջը սրբագրված է

22. ՎԵՐԱԾՆՈԻԹՅՈԻՆ

(էջ 152)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ № 13, էջ 13—15 և № 10, էջ 4 — 6։

№ 13 ինքնագրում թվագրված է՝ 10 սեպտ., 1905:

Առաջին անգամ լույս է տեռել «Քնարիկ» վիմատիպ աշակերտական շաբաթաթերթում, 1908, № 4, էջ 79 — 81, ապա՝ տպագրվել է՝ «Բազմավեպ», 1909, № 9, էջ 418։


23. ԱՊՐԻԵԼ

(Էջ 155)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ № 11, էջ 28—30 (երկու ինքնագիր) և № 13, էջ 77—79:

Ինքնագրերում խորագրված է «Ապրիլ», իսկ տպագրվածներում՝ «Ապրիել»:

№ 13 ինքնագրում թվագրված է՝ 18 ապրիլ, 1906, Կան, իսկ «Ազդակում»՝ ապրիլ, 1906, Կանտ:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ազդակ», 1909, էջ 278։


24. ՊԱՏՎԵՐ

(էջ 157)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ № 29, էջ 1—2 և Լ № 8, էջ 1 — 2:

№ 29 ինքնագիրը չունի վերնագիր և նվիրում։ Լ № 8 ինքնագրում խորագրված է՝ «Պատվերս»։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ազդակ», 1909, էջ 450։

Ճիզմեճյան Դերենիկ (1886—1962) — գրասեր, լրագրող։ Դ. Վարուժանի մտերիմ ընկերը Մուրատ – Ռափայելյան վարժարանում։ Սովորել է Պիզայի համալսարանի երկրագործական ֆակուլտետում, հետագայում փոխադրվել է Թուրինի համալսարանը։ 1955 թ. Կահիրեում լույս է տեսել նրա «Դանիել Վարուժան, դպրոցական կյանքը, անտիպ նամակները, գրականությունը» աշխատությունը։


25. ԿՌՎԻ ԵՐԹ

(էջ 159)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ № 12, էջ 2—4, ուր վերնագրված է «Վայրենի երգ» և № 13, էջ 33—36։

Ինքնագրերում թվագրված է՝ 21 հուլիս, 1905:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Շիրակ», 1906, Բ տարի, № 1, էջ 24—26։

«Ցեղին սիրտը» գրքում 12-րդ տողը տպված է․