Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/565

Այս էջը սրբագրված է

Կըկոցը թո՛ղ, որուն շաչող որորդներ — Ինքնագրերում, ինչպես նաև «Շիրակում» ընդգծված բառն է ոլորտներ: Հավանաբար գրքում վրիպակ է։ Վերականգնվում Է ըստ ինքնագրերի։

11 ... Խարստի — Արու ձի կամ Էշ, հովատակ։

57 Աստղիկն անուշ... — Սիրո և գեղեցկության աստվածուհին հայկական դիցարանում։ Աստղիկին նվիրված մեհյանները գտնվում Էին Աշտիշատում, Արտաշատում, Անձևաց գավառում, Վանի մոտ և այլն։ Աստղիկին նվիրված տոնր կոչվում Էր Վարդավառ և մեծ Հանդիստվորությամբ նշվում հուլիսի կեսերին։

58 Թեմիսը հոն նոր Բագոսներ կը ծընի — Ըստ հունական դիցաբանության Թեմիսը հույների արդարադատության աստվածուհին էր, իսկ Բագոսը Թեմիսի և Զևսի որդին էր, գինու և արբեցության աստվածը։

62 Հրաշեկ շանթերը Արեսի... — Հունական դիցաբանության մեջ Արեսը պատերազմի աստվածն էր։


26. ՀԱՅԿԱԿՆԵՐՈԻՆ ՕՐՈՐԱՆԸ

(էջ 162)

Ինքնագիրը՝ № 13, Էջ 37—38, ուր նախապես վերնագրված Է «Հայկական օրոցքը» ապա՝ «Հայկակներուն օրորանը» և թվագրված՝ 16 նոյեմբ., 1905, Կան:

Առաջին անգամ տպագրվել Է՝ «Շիրակ», 1906, № 2, Էջ 98, «Հայկական օրոցքը» խորագրով։


27. ԱՐԾԻՎՆԵՐՈԻ ԿԱՐԱՎԱՆԸ

(Էջ 164)

Պահպանվել Է երկու ինքնագիր՝ № 12, Էջ 19—20 և № 13, Էջ 20—22։ № 13 ինքնագրում թվագրված Է՝ 24 հոկտ., 1905:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Շիրակ», 1906, № 9, Էջ 99։


28. ՀԱՅՐԵՆԻ ԼԵՌՆԵՐ

(էջ 166)

Պահպանվել Է երկու ինքնագիր՝ № 13, Էջ 140—143 և ԳԱԹ Արշակ Չոպանյանի ֆոնդ, № 6872ա։

№ 13 ինքնագրում թվագրված է՝ 26 օգոստ., 1908, Դուրին:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ցեղին սիրտը», էջ 149—152։

Արշակ Չոպանյանին հղած 1908 թ. հոկտեմբերի 4-ի նամակում Վարուժանը գրում է.

«...Այս զգացումներս ավելի պիտի բացատրե քերթվածը՝ զոր կներփակեմ։ «Հայրենի լեռները» գրված է Սահմանադրութենեն (նկատի ունի