Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/566

Այս էջը սրբագրված է

Օսմանյան սահմանադրությունը, որը հռչակվեց 1908 թ. հուլիսի 11/24—ին — Զ. Մ.) քանի մը օր առաջ, երբ Զվիցերիայեն կանցնեի Իտալիա երթալու համար, այդ քերթվածը բյուրեղացավ մեջս։ Չեմ տարակուսեր թե սիրով պիտի հրատարակեր։ Սահմանադրութենեն վերջ այդ շեշտը քիչ մը խորթ հնչե գուցե անպատեհ ըլլալուն համար, առ այս պիտի փափագեի որ ծանոթություն մ՛ավելցնեիք, որ ճշտեր թե ան որ ազդեցության տակ և ի՛նչ օրերու գրված է, և մեղմացներ անպատշաճությունը՝ թողլով միայն իր գրական արժեքին մեջ» («Նամականիշ, էջ 152)։

Բանաստեղծությունը «Անահիտում» չի տպագրվել։ Ինքնագիրը նամակին կից պահվում է ԳԱԹ Ա. Չոպանյանի ֆոնդում։

Ըստ երևույթին սահմանադրութեան հռչակման լուրը ուշացումով է հասել բանաստեղծին, որովհետև բանաստեղծությունը գրելու և սահմանադրության հռչակման օրերը չեն համապատասխանում։

26 Սձակորդվույն, Տըրդատին պատըսպարան և անդույր — Նկատի ունի Գրիգոր Լուսավորչին։ Նրա հայրը՝ Անակը, հայ պարթև նախարար էր, որ պարսից Արտաշես Սասանյանի թելադրությամբ սպանեց Խոսրով Մեծ թագավորին և հայ Արշակունի թագավոր Տրգատին (276—330), որի օրոք Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը։

41 Կառույց Երվանդ իր քաղաքն ու Երվազն ալ իր մեհյանն — Նկատի ունի հայ թագավոր Երվանդին, որն, ըստ ավանդության, հիմնադրեց Երվանդաշատ քաղաքը և Երվանդի եղբայր, հեթանոս քրմապետ Երվազին։

45 Արշակ կապեց կամուրջներ Եփրատին վրա դիվաձայն — Նկատի ունի հայոց թագավոր Արշակ Երկրորդին (350—368)։

52 Բագրատունին մարտախռով — Նկատի ունի Բագրատունի հայ թագավորներին (885—1045)։

55 Դիոսի տեղ... — Դիոս (Դիոնիսոս) — խաղողագործության և գինեգործության հովանավորր հունական դիցաբանության մեջ։ Դիոնիսոսի պաշտամունքը տարածված է եղել նաև Հայաստանում։


29. ԱՌԵՎԱՆԳԻՉԸ

(Էջ 169)

Ինքնագիրը՝ № 13, էջ 26—29, ուր թվագրված է՝ 20 օգոստ. 1905:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Անահիտ», 1906, № 1—2, էջ 25—26, ուր թվադրված է՝ 10 հունվար, 1906, Կան:


30. ՎԱՀԱԳՆ

(Էջ 172)

Ինքնագիրը՝ № 13, էջ 130 — 134։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ազդակ», 1909, էջ 101 — 103։