Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/567

Այս էջը սրբագրված է

Ինքնագրում և «Ազդակում» թվագրված է 4 փետրվար, 1908. Կան։ Վահագն — Ըստ հայ դիցաբանության, ուճի և քաջության աստվախ։

26 Ո՛վ Տիգրանի... — Այստեղ նկատի ունի Երվանդ Սակավակյացի որդի Տիգրան կիսաառասպելական հայ թագավորին (V դ․ մ.թ.ա.)։

58 — Ահա հոման... — (հոմանի) օտար կնոջ տարփավոր, սիրեկան:

69 Այրիացած Հաշտիշատիդ մեջ ահա — Աշտիշատ (Հաշտիշատ) — ավան Ծեծ Հայքի Տարոն գավառում, ուր գտնվում էին Վահագնի, Անահիտի և Աստղիկի մեհյանները։

70 ...Վահունի — Մեհյանի սպասավոր, քուրմ։

82 .. .աստղերն Հարդգողին — Անհուն հեռավորության վրա գտնվող անթիվ աստղերի լույսից գոյացած սպիտակ շերտ երկնակամարի վրա. այլ անունով՝ Ծիր Կաթին (Հարդագողի ճանապարհն առաջացել է առասպելից է թե իբր հայոց Վահագն աստվածը հարդ է գողացել ասորիների Բարշամ աստծուց և հարդը տանելիս ճանապարհին թափվել է)։


31. ՊԱՊՍ

(էջ 176)

Պահպանվել Է հինգ ինքնագիր՝ ՓԱ, Էջ 37—39, Մկ, էջ 34 — 35, № 13, Էջ 247—250, № 11 (միայն 25—42 և 49—60 տողերը) և № 5, էջ 11 (միայն 5 տող՝ 36—37-րդ տողերի միջև երկու տող և 55—57-րդ տողերը)։

ՓԱ և № 13 ինքնագրերում թվագրված է՝ 11 հոկտ., 1903:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ցեղին սիրտը», էջ 163։


32. ԱՌԱՔՅԱԼԸ

(էջ 179)

Ինքնագիրը՝ № 13, էջ 122—128, ուր թվագրված է՝ 30 հուլիս 1907, Կան:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ռազմիկ», 1907, 24 նոյեմբեր, № 12։ 8 ... Սիոն․․․ — Երուսաղեմի հին անվանումը։


33. ԴՅՈԻՑԱԶՆԻ ՄԸ ՍՈԻՐԻՆ

(էջ 184)

Պահպանվել Է երկու ինքնագիր՝ № 30 (միայն 1—12 և 25—78 տողերը) և № 31 (այստեղ վերնագրված Է՝ «Հիսուսին յաթաղանը»)։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ազդակ», 1909, էջ 339—340, ուր թվագրված է՝ 1909, Կանտ:

«Ցեղին սիրտը» գրքում բանաստեղծության 16-րդ տողը տպագրված է՝ Ան խաչելու ունի հնար, իսկ 25-րդը՝ Փայլակնաթափ հարվածն իր՝