Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/568

Այս էջը սրբագրված է

թագերուն վրա ոճիրի: Ընդգծված բառերը համապտտասխանաբար ուղղված են՝ խսւզերւս և ո6իրե: Հիմք' հեղինակի' Մերուժան Պարսամյանին պրած 1911 թ. հուլիսի 3-ի նամակը, ուր գրում Է. «...Իմ նախընտրություններս: «Ցեղին սիրտ»-են՝ «Թիապարտները», «Հարբողը» և «Դյուցազնի մը սուրինը»՝ հետևյալ սրբագրությամբ. 4-րդ տունին 4-րդ տողին մեջ փոխանակ խաչելու՝ պիտի ըլլա խազերու. 7-րդ տունին 1-ին տողին մեջ փոխանակ ոչիրի՝ պիտի ըլլա ոճիրե...» («Նամականի», Էջ 196):

23 ...հովվացուպն է Յահվեին — Յահվե (Եհովա) հրեաների գերագույն աստվածը։ Պատկերվել Է առյուծի, ցուլի, ապա՝ մարդու կերպարանքով։ Եհովան ահեղ Է, վրիժառու, ամենակարող, տիեզերքի արարիչն ու տերը, մարդու, հատկապես հրեա ժողովրդի ճակատագրի կանխորոշողն ու տնօրինողը։


34. ՄԱՏՆԻՉԸ

(Էջ 186)

Պահպանվել Է հինգ ինքնագիր՝ ՓԱ, Էջ 15—17, ՄԿ, Էջ 14—16, Մխ Էջ 44, № 13, Էջ 16—19 և № 60, 87—89 (վերջինս անվերնագիր Է)։

ՓԱ-ում և ՄԿ-ում թվագրված է՝ 19 հուլիս, 1904, իսկ № 13 ինքնագրում՝ 15 մայիս, 1905:

Առաջին անգամ տպագրվել Է՝ «Ռազմիկ», 1908, ապրիլ 2, № 45։ Այստեզղկա 3-րդ և 4-րդ տների միջև եղած մեկ քառատող։

«Ռազմիկում» վերնագրից հետո դրված է՝ Ստ. Սարյանին: Սա ոչ թե նվիրում Է, այլ հավանաբար հենց մատնիչ ասելով նկատի ունի Վենետիկի Մխիթարյան միաբանության անգամ, աստվածաբան և մանկավարժ Ստեփան Սարյանին (1865—1915), որովհետև Ռ. Վարուժանի ուսումնառության տարիներին նա եղել Է Մուրատ—Ռափայելյան վարժարանի տեսուչը և ավելի ուշ ուսանողների բողոքի ու խռովության հետևանքով հեռացվել պաշտոնից:

29 ...Կայենն էր — ըստ Աստվածաշնչի՝ Ադամի որդին, եղբայրասպան։


35. ԴԵՐԵՆԻԿԸ

(Էջ 189)

Պահպանվել Է երկու ինքնագիր՝ № 11, Էջ 29 և № 13, Էջ 80—81։

№ 13 ինքնագրում թվագրված է՝ 25 ապրիլ, 1900:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ցեղին սիրտը», Էջ 181—182։

Դերենիկը — տե՛ս «Պատվեր» բանաստեղծության ծանոթագրությունը։

21 ...փալա — (թուրքերեն) դանակ։