Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/569

Այս էջը սրբագրված է

36. ՎԻՐԱՎՈՐԸ

(Էջ 191)

Պահպանվել է չորս ինքնագիր՝ № 13, էջ 46 — 48, ուր խորագրվել է «Կովկասահայ վիրավորը», № Էջ 2 (33 տող, սկզբի և վերջի մասերի սևագիր փոփոխակ), № 11, Էջ 4 — 7 և № 11, Էջ 33—34 (Թերի)։

№ 13 ինքնագրում թվագրված Է՝ 22 հունվար, 1906:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ազդակ», 1909, Էջ 594 — 595:

Հայ-թաթարական կռիվներ — նկատի ունի հայ - ադրբեջանական ընդհարումները 1905—1906 թթ.։

«Ցեղին սիրտը» գրքում 48-րդ տողը տպագրվել է՝ Ո՛հ, ո՜վ գիտե. ան վերջին ցուրտ դողումով: Ընդգծված բառը № 13 ինքնագրում և «Ազդակում» գրված Է դողումով, ինչը ցույց Է տալիս, որ ժողովածուինը վրիպակ է։ Ուղղվում է ըստ ինքնագրի։

11 Իպլիսի թուխ բազուկն...— Իպլիս (Իբլիս) դև, սատանա։

47 ...Մեսիայի՞ մըսպասված — Մեսիան, ըստ հրեաների ավանդության. փրկիչ էր, իսկ քրիստոնյաների մոտ՝ Հիսուսի մականունը։


37. ԱՐՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ

(էջ 194)

Ինքնագիրը՝ № 13, Էջ 148, ուր նախապես վերնագրվել է՝ «Գահը»։

Ինքնագրում թվագրված Է՝ 9 հոկտ., 1908, Կանտ, իսկ «Ազդակում»՝ 1908, Կանտ:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ազդակ», 1909, Էջ 225։

Երգահան Առաքել Թաթյանը այս բանաստեղծությունը վերածել Է երգի և գրել երաժշտությունը, որը տպագրվել Է Նյու—Յորքում 1919 թվականին։


38. ՀԱՂԹՈՂԸ

(Էջ 195)

Ինքնագիրը՝ № 13, Էջ 144—147։

Ինքնագրում թվագրված է՝ 7 հոկտ., 1908, Կանտ, իսկ «Սասունում»՝ 1909:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Սասուն», 1909, № 3, Էջ 102—103։

«Ցեղին սիրտը» ժողովածուում 52-րդ տողը տպադրված է՝ Զոր Հեփեստոսն է դարբներ սայլին վրա ուռնահարդ։ Ընդգծված բառը ինքնագրում և «Սասունում» սալին է, որ միանգամայն ճիշտ Է։ Ուղղվում Է ըստ ինքնագրի։

52 Զոր Հեփեստոսն Է դարբներ... — Հեփեստոսը կրակի և արհեստների աստվածն է հույն դիցաբանության մեջ, դարբինների և երկաթագործների