Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/57

Այս էջը սրբագրված է

15. ԱՐՅՈԻՆՈՏ ՃՅՈԻՂԸ


«Հոն, ի՞նչ Է ան՝ որ շուրթին վրա ջըրերուն
Ինկած կու գա, օրորտկումով մը կու գա.
Մըխըրճելով մերթ ծըփանքի մեջ գնայուն՝
Կարծես բոգերն իր կը մարե՝ ճակտին վրա
5 Վառված կարմիր արևմուտեն...

«Այսպես հևքոտ, դանդաղորեն,
Ո՜վ մեծ գետին ջուրերն, արդյոք ձեր շըրթունք
Ի՞նչ կը բերեն՝ որք լեռներու ապալեր
Քըղանցքներուն միշտ սըփռելով արտասուք՝
10 Կարծես ցավե մ՛ կը խածխըծեն եզերքներ։

«Ո՛հ, լըռությո՜ւն. ձեր լեզվեն չե՞մ հասկընար.
Մի՛ մըրմընջեք ինծի բաներ հոգեհույզ,
Այլ, կըրկնակի վազքով, հասեք սըրավար՝
Նըման իմ կույս կարոտակեզ օրերուս՝
15 Որոնք անձայն կլանցնին կերթան.․․

«...Կանաչ ճյո՜ւղ մ՛է ուղևորն այն՝
Որ կը ծըփա անդաստական, մոլորուն,
Ցըցած մեջտեղ փըրփուրներուն ըսպիտակ,
Ինչպես լանջքիս վրա կը ճոճի սուր դաշույնն,
20 Որ բաժանումը մըխեց խոր, դըժընդակ։

«Ո՜վ արմավի թափառական ճյուղն, ըսե՛,
Մեջն ալեհույզ ճամբորդությանդ ի՞նչ տեսար.
Կամ թե սըրտիս՝ որ միշտ հույսեն կը խուսե,