Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/570

Այս էջը սրբագրված է

պաշտպան աստված: Ի դեպ, «Սասուն» հանդեսում Հեփեստոս բառի կապակցովյամբ կա հետևյալ ծանոթույունը, որը, թերևս, հեղինակինն է. «Մենք համոզված ենք, թե հայերը իրենց հեթանոսական շրջանին մեջ որդեգրած են Հունաց դիցաբանութենեն շատ մը աստվածներ. և անոնց հետ միասին կարևոր մաս մը հելլենական քաղաքակրթութենեն» և «Սասուն», 1909, № 3, Էջ 103)։

58 Մեզ դատավոր դո՛ւ միայն, լոկ քեզ Թեմիս գահակից — Թեմիսը արդարության և օրենքի աստվածն է հույն դիցարանում։

60 ...բրաիրոն... — Դափնեպսակ, հաղթության պսակ։

63 ...Անահիտի մեհյանին — Հայ դիցաբանության մեջ պտղաբերության, արգասավորության և ծննդաբերովյան աստվածուհին։ Անահիտի մեհյանները գտնվել են Բարձր Հայքի Երիզաավանում, Արտաշատում, Արմավիրում, Աշտիշատում և այլն։

65 ...անտառներեն սուրբ Սոսյաց — Սոսիների անտառը Արաքսի ափին։ Ըստ ավանդության այդ անտառը նվիրված Է եղել Արա Գեղեցիկի թոռ Անուշավանին։

68 Ինքն Արամազդ... — Հայ դիցաբանության մեջ գերագույն աստված։ Համարվում էր ժամանակի որդին, երկնքի ու երկրի աստված։ Կոչվել Է իմաստուն և ամենազոր։


39. ԱՎԵՐԱԿՆԵՐՈԻ ՏԻԿԻՆԸ

(Էջ 198)

Ինքնագիրը՝ № 23, Էջ 1—2։

Ինթնագիրն անխորագիր է, չի թվագրված։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ռազմիկ», 1908, օգոստ. 9, № 79։

Օսմանյան սահմանադրությունը, որի առիթով դրվել Է բանաստեղծությունը, հոչակվել Է 1908 թվականի հուլիսի 11/24-ին։

Բանաստեղծությունը 1909 թվականին թարգմանվել Է թուրքերեն։

Առաքել Պատրիկը վկայում Է, որ շարժառիթը եղել Է այդ օրերին թուրք բանաստեղծ Մեհմեդ Էմինի՝ Սեբաստիայում կուսակալ-նահանգապետ նշանակվելը։

«Առաջնորդ Թորգոմ սրբազանը և Շավարշ վարդապետը մանավանդ նրանով խանդավառ էին որպես կուլտուրական մարդու, որպես բանաստեղծի: Այդ նկատառումներով էլ մի հարմար առիթով նրան հայտնել են՝ թե Եվրոպայից Սեբաստիա էր ժամանել մի երիտասարդ հայ բանաստեղծ՝ Դանիել Վարուժանը, իբրե ուսուցիչ Արամյան վարժարանի։ Կուսակալը հետաքրքրվել էր նրանով և փափագ էր հայտնել, որ թուրքերենի թարգմանվի նրա քերթվածներից մեկը և ներկայացվի իրեն՝ գաղափար կազմելու համար նրա քերթողական արվեստի մասին» («Դ. Վարուժանն իմ հուշերում», էջ 34)։