Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/571

Այս էջը սրբագրված է

Առաքել Պատրիկը այնուհետև պատմում է, թե ինչպես Վարուժանը բանաստեղծության թարգմանության առիթով հանդիպել է կուսակալին։ Այդ հանդիպումիս հետո զրույց է տեղի ունեցել ուսուցիչների միջև՝ աշակերտների ներկայությամբ։ Պարզվել է, որ բանաստեղծության Վարքին հատվածը Թորգոմ սրբազանը թույլ չի տվել ներկայացնելու կուսակալին՛ «Այդ ժամանակ,—գդրում է Ա. Պատրիկը, — Վարուժանը, հակվելով դեպի Գաբիկյանը (դպրոցի ավագ ուսուցիչը — Ջ. Մ.), շշնջաց ամենքես լսելի ձայնով.

— Այսինքն, պարոն Գարիկյան, քերթվածս ներքինացրեր և այդպես մտցուցեր են հարեմ...» (Նույն տեղում, Էջ 38)։

48 Սիրենաներ... — Սիրենան հունական դիցաբանության մեջ ջրահարս է։

131 Տիոնիսյան խորհրդական սաներուն — (Դիոնիսիոս) խաղողագործության և գինեգործության հովանավորը հին հունական դիցաբանութան մեջ։ Կոչվել է նաև Բաքոս։ Դիոնիսիոսին նվիրված են եղել տոնախմբություններ, որոնք հայտնի են Դիոնիսականներ անվամբ։

452 Գայլ Վահաններն, Դավիթ բեկերն ընձառյուծ — Խոսքը վերաբերում Է Տարոնի վեպի կենտրոնական հերոսներից մեկին՝ Վահան Մամիկոնյանին, որը Տարոնում հաղթական կռիվներ է մղել պարսկական զորքի դեմ VII դարում և հայ զորավար, Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդ Դավիթ Բեկին (ծն. թ․ անհտ.— 1728)։

161 ...Օլիաբա՜, Սալոմե՜ — Աստվածաշնչյան անձնավորություններ։ Սակայն Աստվածաշնչում Ոլիբամա է, իսկ Օլիաբա կամ Ոլիաբա չկա: «Եւ դռնապանը, որդիք ՍալոմԷայ» (Ասվածաշունչ, ԵԶՐ, Ե, 28): Եւ այս են որդիք Ոլիբամա դստեր Անայի...» (Աստվածաշունչ Ծնն. ԼԶ, 14, 18):


ԴՅՈԻՑԱԶՆԱՎԵՊԵՐ

40. ՀՈՎԻՎԸ

(էջ 204)

Պահպանվել Է երկու ինքնագիր՝ № 24, էջ 1—16 և № 25, Էջ 1—4։ Վերջինս խորագրված Է «Լեոն», անավարտ է և տարբերակ։ № 24 ինքնագիրը խորագիր չունի։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Տեղին սիրտը», էջ 203—212։

Սույն հրատարակության 2-րդ հատորում զետեղված «Պապուս քիաթները» (էջ 241—242) «Հովիվը» պոեմի մի հատվածն է։

Ավետիս Անարոնյան (1866—1948) — գրող, քաղաքական գործիչ։

89 Որ Օլիմբյան ասավածի... — Օլիմպոսը սար է Հունաստանում, որի վրա գտնվող աստվածների պատվին, ըստ հունական դիցարանության, կազմակերպվում էին մրցախաղեր։