Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/572

Այս էջը սրբագրված է

41. ԱՐՄԵՆՈԻՀԻՆ

(Էջ 212)

Պահպանվել է հինգ ինքնագիր՝ № 27, էջ 1—25, № 26, էջ 1—48 (սևագիր տարբերակ), № 11, էջ 35 (27 տող, Զ հատվածի փոփոխակ), № 11, էջ 43ա (№ 11, էջ 35-ի 1 — 5 տողերը) և ԴԱԹ Ա․ Չոպանյանի ֆոնդ № 6875ա:

№ 26-ը № 27-ի սևագիրն է և բնագրային տարբերություններ բաժնում ցույց են տրվում որպես № 27-ի բնագրային տարբերություններ։

№ 26 ինքնագրի 37—48 էջերը առանձին հատվածների՝ 55 — 56, 85 — 114, 111 — 129, 105 — 110, 139 — 142, 302 — 307 և 435 — 440 տողերի, փոփոխակներ են:

№ 27-ում և № 6875ա-ում վերնագրից հետո թվագրված են՝ 1907, Կանտ. իսկ վերջում՝ 25 դեկտ. <19> 07, Կանտ: «Անահիտում» թվագրված է՝ 25 դեկտ. <19>07, Կանտ:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Անահիտ», 1908, № 5—12, էջ 85 — 90:

Արշակ Չոպանյանին հղած 1907 թ. նոյեմբերի 22-ի նամակում Վարուժանը գրել է. «...Լմնցնելու վրա եմ վիպերգ մը. օր մը կզրկեմ Ձեզի՝ լսելու համար Ձեր մտացի դիտողությունները» («Նամականի», էջ 123)։

Սկզբում գրել է անհանգ և ուղարկել Ա. Չոպանյանին։ Դա կարելի է եզրակացնել բանաստեղծի 1908 թ. մարտի 22-ի նամակից, ուր կարդում ենք. «Արմենուհին» սըրագրած եմ և հանգավոր ըրած եմ, և որովհետև անգամ մը գրված էր անհանգ՝ այդ բավական դժվար եղավ ինձ, բայց այդպես իրավցնե շատ սիրուն եղավ կամ ավելի լավ՝ քան առ անց հանգի. վերջերը հինգ վեց տուն ավելցուցած եմ նաև, զայն ընելով՝ իմ կարծիքով՝ վերջնականապես հղկված և կոկիկ վիպերգ մը» (Նույն տեղում, էջ 136)։

Ահա երկու հատված Ա. Չոպանյանի՝ Վարուժանին գրած նամակներից. «Կուզեի տեսնել «Արմենուհին» իր նոր ձևին մեջ. լավ եք ըրեր հանգավոր ոտանավորի վերածելով: Հանգը անհրաժեշտ չէ, բայց կսիրեմ հանգը՝ մանավանդ այդպիսի քերթվածներու մեջ» («Նամականի», էջ 264, մարտի 29-ի նամակից)։

«Ստացա Ձեր «Արմենուհին» հանգավոր ոտանավորի վերածված և մեկ քանի մառերուն մեջ վեր անորոգված։ Տպավորությունը այս անգամ զմայլելի եղավ վրաս։ Հոյակապ կտոր մըն է։ Պիտի նախընտրեի, որ հանգերը ավելի symetrique (համաչափ — Զ. Մ.) կերպով հաջորդեին, բայց հոգ չէ, անհանգ քերթված մը հանգավորի վերածել tour de foree (բաջություն — Ջ. Մ.) մըն էր, որուն մեջեն ելեր եք հաղթականորեն» («Նամականի», էջ 265, մայիսի 6-ի նամակից): Չոպանյանը միաժամանակ առաջարկել է որոշ փոփոխություններ կատարել, Մասնավորապես տպագրվելուց հետո հեղինակին տեղյակ է պահել. «Արմենուհի»—ին մեջ