Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/575

Այս էջը սրբագրված է

Ի դեպ, սկզբում ձեռագրում եղել է, «հոնքերդ նման քաֆ տառին», որը ձեռագրում նույնպես աղեղի է նման, բայց ոչ այնքան, որքան տառը։

189 ...Իսպահան — քաղաք Իրանի հարավում, մայրաքաղաք Սեֆյանների ժամանակաշրջանում։ Այս քաղաքում Շահ Աբբասը կառուցել Է մի շարք հոյակերտ պալատներ և մզկիթներ, այդ թվում և Մեչիդ Շահ հայտնի մզկիթը։

249 ...Մեհնուն (Մեջնուն, բառացի՝ «սիրուց խելագարված») — արևելյան սիրավեպերի հերոս, որի շուրջ մի քանի պոեմներ են հյուսվել, այդ թվում՝ Նիզամի Գյանջևիի «Լեյլի Մեջնուն» սիրավեպը։


42. ԵԻԿԻՏ ՏՈՆԵԼ

(Էջ 229)

Ինքնագիրը հայտնի չէ։

«Բազմավեպում» թվագրված է՝ 17 հունիս․ 1904: Առաջին անգամ տպագրվել է՝ «Բազմավեպ», 1904, № 9, Էջ 423— 426, ստորագրությունը՝ Դանիել Չպուգքյար:

Եիկիտ (Իգիթ, թուրքերեն՝ յիգիթ) Տոնելը (Բրգնիկում Դանիելին Տոնել են կոչել) եղել Է Վարուժանի մոր պապը։ Այդ մասին Ա. Պատրիկին հաղորդել է բանաստեղծի եղբայրը։ Դ. Վարուժանը Արամյան վարժարանի իր սաներին խոստովանել Է, «Տոնելի հերոսական տիպարը այնքան տպավորել էր զիս, որ երբ 1903 թվականին Պոլսեն Վենետիկ գացի ուսումս շարունակելու համար, նույն տարին իսկ փորձեցի, ուրեմն, գրի առնել զայն որպես դյուցազնավեպ» («Դ․ Վարուժանն իմ հուշերում», էջ 73)։

Ռուբեհն Զարգարյան (1874—1915) — Հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս, խմբագիր։ Ռ. Զարդարյանը բարձր է գնահատել Դ․ Վարուժանի ստեղծագործությունները։

2 ...Չամլը-պելի լեռներուն — Սեբաստիայի հյուսիսում գտնվող անտառապատ լեռներ։


ՀԱՎԵԼՎԾ

ԾԱՂԿԵՓՈԻՆՋ ԿԱՄ ԲՐԳՆԻԿՑԻԻ ՄԸ ՆՎԱԳՆԵՐԸ

Դ․ Վարուժանի արխիվում պահպանվել է բանաստեղծությունների երեք փոբրածավալ տետր (ԳԱԹ ԴՎՖ, № 1 — 3՝ Ծանոթագրություններում՝ Ծ1, Ծ2, Ծ3), որոնցից մեկի (02) վրա դրված է.