Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/576

Այս էջը սրբագրված է

«ԴԱՆԻԵԼ Գ. ՉՈԻՊՈԻԳՔՅԱՐՑԱՆ

Ծաղկեփունջ

կամ

Բրգնիկցիի մը նվագները

Կ. Պոլիս

1902»։

Երկրորդ տետրի (Ծ3) սկզբի մի քանի թերթերը պատռված են, բայց որովհետև և՛ արտաքին տեսքով, և՛ թղթով, և՛ ձեռագրով նման է նախորդին ու վրան գրված Բ, ենթադրվում է, որ նրա տարբերակներից մեկն է։ Երրորդ տետրում (Ծ1) ամփոփված են առաջինում եղած բանաստեղծությունների սևագրությունները։

Ըստ երևույթին հեղինակը բանաստեղծությունների առաջին տետրը (Ծ2) ներկայացրել Է տպագրութեան, որովհետև տետրի վրա կա գրաքննիչի թույլտվությունը, կնիքը և թուրքերեն հետևյալ մակագրությունը. «Ծաղկեփունջ» ստեղծագործությունը ստուգված է և թույլատրվում Է ապագրության»։

Երկրորդ Էջի վրա Վարուժանը գրել Է. «Առ Արհիապատիվ գերապայծառ տեր Սահակ Վ. Հաճյան ի հավաստիս հարգանաց և սիրո ձոնե երախտապարտ և խոնարհ որդի Դ<անիելՀ> Գ<րիգորի> Չ<ուպուգքյարյան>»։

Երրորդ Էջում զետեղված է Վարուժանի հետևյալ ձոնը՝ ուղղված Սեբաստիայի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Սահակ արքեպիսկոպոս Հաճյանին․

«Գերապայծառ Տեր,

Ուրիշներու հետ ես ալ երախտապարտ եմ Ձեզի. այո՛...

Բրգնկա մանկտվույն հետ, — որուն լուսո ապարանքներ կանգնեցիք — մաղթանքս շուրթներուս վրա, և ծաղկեփունջս ի ձեռին՝ կու գամ շնորհավորել Ձեր ձեռնարկներուն հաջողությունը և փոխարինել Ձեր երախտյաց՝ առաջին երախայրիքովս։ Գիտեմ դուզնաքյա ինչ է ձոնս, խիստ դուզնաքյա։ Ձեր երախտիքն անսահման Է, Ձեր բարերարությունն անփոխարինելի...

Այս փնջիս ծաղիկներուն մեջ հոգիս ու սիրտս խառնած եմ. ես ծաղիկը շատ կը սիրեմ, և կ՝ուզեմ որ ձոնս ալ ծաղիկ մըլլա, չեմ գիտեր՝ թե գարնան այդ վաղաթարշամ ժպիտն ալ զիս կը սիրե՞։

Մոտայեն ներշնչված երգեցի տխուր և զվարթ, ժպիտով և արցունքով. հոգիս՝ մանուկ զգացումներով, սիրտս ալ անկեղծ սիրով մառլցյալ երգեցի պահ մը, բայց գրիչս — գիտեմ—չի կրցավ ի հայտ ածել այդ սերն ու զգացումն, զի տակավին թերավարժ է ան. տակավին ձեռքիս մեջ դասագիրքն ունիմ և մատերուս վրա մելանի բիծեր։

Այս ամենափոքր գրքույկս ապահով եմ, թե չէ կարող հայ փայլուն