Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/577

Այս էջը սրբագրված է

գրագիտության նշույլ միսկ հավելուլ. ասով միայն սրտի պարտը մը. կատարեցի։

Ծաղկեփնջիս մեջ պիտի հանդիպիք տողերու, որոնք Ձեր արդյանց գնահատումը կը մրմնջեն կամ Ձեր ներբողյանը կերգեն, կաղաչեմ, ատոր վրա Ձեր գովեստ չսիրող վսեմ հողին թող չվիրավորվի։ Սիրտ մը միք՚ե լուռ և անտարբեր կրնա մնալ, երբ ի հայտ կտեսնե ճշմարտությունը և կը ներշնչվի առաքինութենեն, բարութենեն և գեղեցիկեն, ներեցե՛ք։

Ձեր սուրբ աջը կը համրուրե

Բրգնիկի երախտագետ որդին

Դ․ Գ. Չ<պուգքյարյան>

Չորրորդ էջում Ա. Քասգանտիլյանի կարծիքն է ժողովածուի մասին, «Պե՞տք է ըսել թե. երիտասարդ, բայց խոստումնալից մտքի մը առաջին թերթերն են այս Ծաղկեփունջը կամ Բրգնիկցիի մը նվագները: Չարհամարհենք։ Երկնքի ցողերուն դեռ քանի մը շողշողուն կաթիլներովը կը զվարթացնե մեզ։ Քաջալերենք։ Թերթեցի զանոնք հաճությամը, և խրախույսի ժպիտով մըն է, որ կը գրեմ անոնց համար այս երկու բառըս և կը հանձնարարեմ ազնիվ ու գթոտ քննադատության։

Հ․ Ա. Ք.»

Բանաստեղծությունների այս շարքը առաջին անգամ տպագրվել է գրողի երկերի 1984 թ. ժողովածուում։

Բանաստեղծը 1911 թ․ պատասխանելով Մերուժան Պարսամյանի հարցին, գրում է. «Առաջին երգերս սեր եղած են, քաջալերված և սրբագրված Քաղկեդոնի տեսուչէս՝ Հ․ Արիստակես Քասգանտիլյանե, այդ երգերը մինչ ցարդ կպահվին թուղթերուս մեջ՝ դալկացած, անարև բույսերու պես» («Նամականի», էջ 194)։

«Ծաղկեփունջ կամ բրգնիկցիի մը նվագները» ժողովածուի մասին առաջին անգամ հիշատակել է Գ․ Ազնավուրյանը, Դ․ Վարուժանի՝ Սահակ Հաճյանին գրած նամակի հրաաարակման առիթով («Նամականի», էջ 296)։

Վարուժանի այս ժողովածուի մասին համառոտ հաղորդումով հանդես է եկել նաև Գ. Մադոյանը ու հրապարակել «Մեխակ» և «Մայիս» բանաստեղծությունները («Սովետական գրականություն», 1972 № 9, էջ 151 — 154)։

Բանաստեղծությունների շարքը ներկայացնելով որպես Վարուժանի ամենավաղ շրջանի ստեղծագործություններ, հիմք է ընդունվել ինքնագիր այն տետրը (Ծ2), որը բանաստեղծը ներկայացրել է հրատարակության և որի վրա կա գրաքննիչի կնիքը։ Իսկ մի քանի բանաստեղծություններ, որոնք կան միայն ԾՅ-ում՝ տպագրվում են ըստ այդ տետրի։

Ինչպես արդեն ասվել Է, Դ․ Վարուժանի արխիվի մի մասը ձեռք Է