Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/58

Այս էջը սրբագրված է

Եվ պաշտումի մը բացական կու լա հար,
      25 Արդյոք դու ի՞նչ լուր կը բերես...

      «Մարտի փառքին ավետի՞սն ես,
Մարտին՝ որ միշտ դաշտերե դաշտ, լեռնե լեռ
Կատղած կոռնա՝ ինչպես որոտն երկնի վրան․
Հորիզոնին, ուր հազիվ իմ նայվածքներ
30 Կը թափառին, ան կը ձըգե քող մարյան։

Քաջամարտիկըս արդյոք ի՞նչպես կընե
Ըսպառնանքին մեջ սուրերու փայլակին,
Կամ վրիժառու նիզակներե, տեգերե
Եվ լախտերե ձևակերպվածվ մահածին
      35 Անտառներուն դեմ հանդիման...

      ․․․Ո՛հ, ի՜նչ մտածում է այս դաժան.
Ըրի՞ն այնպես, որ իր վեհ կուրծքն ինձ համար
Այլևս երբեք չը բաբախէ, չը հուսա,
Որուն վըրա հանգիստ կառներ գըլուխս հար.
40 Լոկ այտերո՜ւս տակ ապրած էր անիկա։

Թե, իր ձեռքե՞ն կու գաս, բանբեր ալեխռով
Ի՞նչ, պարզեցի՞ն սահմանեն ներս թըշնամվույն
Դրոշակը սուրբ՝ զոր շինեցի իմ ձեռքով.
Կամ հաղթության ըրի՞ն հանդեսը ցընծուն.
      45 Խըմե՞ցան իր և իմ կենաց։

Ան պաշտպանե՞ց՝ ըսպաննըված
Ծընողքներու հեգ մանուկներն անտերունջ,
Կամ դյուցազներ՝ ինկած միայն սև բախտեն.
Անոնց աչքին, թուրին փայլով թաթավուչ,
50 Իր գըթության փայլն ալ ցըցո՞ւց վեհորեն։

Եթե իր խրոխտ կորդակին հետ միասին
Հոխորտացի՞ր, կամ պըճնեցի՞ր հադթական