Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/581

Այս էջը սրբագրված է

16. ԱՌ ՑՈՂԻԿՆ Ի ՎԱՐԴԻ

(էջ 266)

Պահպանվել Է երկու ինքնագիր՝ Ծ3, Էջ 5, Լ № 24, Էջ 48։

Ըստ «Բազմավեպի», բանաստեղծությունը առաջին անգամ լույս Է տեսել 1901 թվականին՝ Քաղկեդոնի Մխիթարյան վարժարանի աշակերտական «Արձագանք Մոտայի» խմորատիպ թերթում։ Այնուհետև հրապարակող Է «Բազմավեպի» 1936 թվականի հոբելյանական համարում (Էջ 401)։ Հանդեսի խմբագրությունը գրում Է․ «Նախափորձեր զորս գրած Է ողբ․<ացյալ> Դանիել Վարուժան իր աշակերտության շրջանին Քաղկեդոնի մեր վարժարանին մեջ՝ Մուրատ — Ռափայելյան գալեն առաջ. (Քաղված «Արձագանք Մոտայի» խմորատիպ թերթեն, 1901, թ. 6)» («Բազմավեպ», 1936, էջ 401)։

Ստորագրությունը՝ Դ․ Չըպուգկեռյան:

Ձեոքի տակ չունենալով «Արձագանք Մոտայի» թերթը, տպագրվում է ըստ «Բազմավեպի», իսկ բնագրային տարբերությունները ցույց են տրվում ըստ ինքնագրերի։


17. ԵՂԲԱՅՐՆԵՐՈԻՍ ԵՎ ՔՈԻՅՐԵՐՈԻՍ ՇԻՐՄԻՆ ՎՐԱ

(Էջ 267)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ Ծ3, էջ 11—12, Լ № 24, էջ 57—58 (ջնջված է)։

Տպագրվում է՝ № 24 ինքնագրից։


18. ԻՂՁ

(էջ 269)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ Ծ3, էջ 11, Լ № 24, էջ 59—60։

Տպագրվում է Լ № 24 ինքնագրից։


19. ԲԱՌ ՄԸ

(Էջ 270)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ Ծ3, էջ 14, Լ № 24, էջ 63։

Տպագրվում է Լ № 24 ինքնագրից։


20. ԱՆՑԱ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄՆԵՐ

(Էջ 271)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ Ծ3, էջ 4, Լ № 34, էջ 62։

Տպագրվում է Լ № 34 ինքնագրից։