Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/583

Այս էջը սրբագրված է

ՄԿ-ում նախապես վերնագրված է եղել «Սիրո արցունքներ», ապա dարձվեl` «Սիրերգ», իսկ է № 24 ում և Ծ3-ում՝ «Սիրո արցունքներ»։

ՄԿ-ում թվագրված է՝ 20 ապրիլ, 1901:

Տպագրվում է ՓԱ ինքնագրից։


2. ԵՐԳ

(էջ 278)

Պահպանվել Է երկու ինքնագիր ՓԱ, Էջ 48 և ՄԿ, Էջ 49։

ՄԿ-ում նախապես վերնագրված Է եղել «Այգերգ», ապա դարձված Է «Երգ» և թվագրված՝ 20 մայիս 1901:

Տպագրվում Է ՓԱ ինքնագրից։


3. ՈԻՐԱԽՈԻԹՅՈԻՆ

(Էջ 279)

Պահպանվել Է երեք ինքնագիր՝ Ծ3, Էջ 12, Լ № 24, Էջ 66 (երկուսում էլ խորագրված է «Ի՞նչ է երջանկությունը»), ՓԱ, էջ 46։

Թեև հեղինակը ՓԱ-ում ջնջել է բանաստեղծությունը, բայց մշակված և արտագրված է մաքուր։

ՓԱ-ում թվագրված է՝ 4 հունիս, 1901:

Տպագրվում է ՓԱ ինքնագրից։


4. ՔՆԱՐԻ ՀԵԾԿԼՏԱՆՔՆԵՐ

(էջ 280)

Պահպանվել է չորս ինքնագիր՝ ՓԱ, էջ 75—79, ՄԿ, էջ 28 — 30, Լ № 24, էջ 49—50, 65—66 (ջնջված է), 67—68, 73—74, 79, Ծ3, էջ 2, 7, 9—10։

Սկզբնապես (Լ № 24, Ծ3) գրել է որպես հինգ առանձին բանաստեղծություն, որոնցից առաջինը խորագրել է՝ «Սիրտս», երկրորդը՝ «Հիշատակ անցելույն», իսկ մյուս երեքը նախ «Մրմունջներ» (Ծ3), ապա՝ «Հուսահատի մրմունջներ» (Լ № 24)։ «Սիրտս» վերնագրով բանասաեղծությունը «Քնարի հեծկլտանքների» 1—16 տողերի տարբերակն է, «Հիշատակ անցելույնը»՝ 41—60 տողերի։ «Հուսահատի մրմունջներ» խորագրով առաջին բանաստեղծությունը համապատասխանում է՝ 17—40, 2-րդը՝ 61 — 72, 77 — 80 և 105 — 109 տողերին, 3-րդը՝ 73—76 և 81 — 104 տողերին։

ՄԿ-ում «Քնարի հեծկլտանքները» բաղկացած է մի քանի հատվածից, որոնցից յուրաքանչյուրը թվագրված է՝ 2-րդ տնից հետո 10 հունիս, 1901, 4-րդից՝ 20 հունիս, 1901, 5-րդից՝ 2 օգոստ. 1901, 6-րդից՝ 5 սեպտ. 1901, 8-րդից՝ 20 սեպտ. 1901, 10-րդից՝ 22 սեպտ, 1901, 15-րդից՝ 5 դեկտ. 1901, 17-րդից՝ 3 փետրվ. 1902, 19-րդից՝ 11 ապրիլ 1902, 20-րդից՝ 8 մայիս, 1902, 23-րդից՝ 1 հունիս, 1902, 26-րդից՝ 22 հունիս, 1902, 27-րդից՝ 2 օգոստ, 1902։