Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/584

Այս էջը սրբագրված է

ՓԱ-ում և ՄԿ-ում սկզբում խորագրել է «Հուսահատական մրմունջներ», իսկ ՄԿ-ում դարձրել «Սև օրերու սև նոթեր»։

Տպագրվում է ՓԱ ինքնագրից։


5. ԽԱԲՈԻՍԻԿ ՍԵՐ

(էջ 285)

Պահպանվել է չորս ինքնագիր՝ ՓԱ, էջ 88, ՄԿ, էջ 27, Ծ3, էջ 15—16 և Լ № 24, էջ 71 — 72։ Ծ3 և Լ № 24 ինքնագրերում խորագրված է «Ֆեներ-Պահչեի աղջիկը», իսկ ՄԿ-ում նախնական խորագիրն է, որ հետո դարձվել է՝ «Խաբեական սեր» (Սիրերգ)։ ՄԿ-ում թվագրությունը նույնն է։

Տպագրվում է ՓԱ ինքնագրից։

2 Ֆեներ-պահչե կը շըրջեի համրաքայլ—Ֆեներ-պահչեն հունական թաղամաս է Կ. Պոլսում։


6. ՑԱՅԳԵՐԳ

(էջ 286)

Պահպանվել է չորս ինքնագիր՝ ՓԱ, էջ 53, ՄԿ, էջ 28, Լ № 24, էջ 61—62, Ծ3, էջ 13։ ՄԿ-ում խորագրել է «Քեզի համար», ապա՝ «Ցայգերգ», իսկ Ծ3-ում և Լ № 24-ում՝ «Քեզի համար»։

ՄԿ-ում թվագրությունը նույնն Է։

Առաջին անգամ հրապարակվել է՝ «Գարուն», 1967, № 4, Էջ 63։

Տպագրվում Է ՓԱ ինքնագրից։


7. ՎԱՐԴԵՐ

(Էջ 287)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ Լ № 1, Էջ 12, № 13, Էջ 222—223 և ՓԱ, Էջ 119։ Վերջինս թվագրված Է 1904, մայիս 4 և խորագրված՝ «Երգ»։

№ 13 ինքնագրում թվագրված Է՝ 1902, հունիս:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Մեր տարեցույցը», Կ. Պոլիս, 1910, Ա տարի, էջ 96։

Տպագրվում է «Մեր տարեցույցը» տարեգրքից։


8. ԹԶԵՆԻՆԵՐՈԻՆ ՏԱԿ

(էջ 288)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՓԱ, էջ 20 և ՄԿ, էջ 24։

ՄԿ-ում թվագրությունը նույնն է։

Տպագրվում է ՓԱ ինքնագրից։