Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/587

Այս էջը սրբագրված է

18. ՄԱՆՈԻԿԸ

(Էջ 301)

Պահպանվել Է երեք ինքնագիր՝ ՓԱ, Էջ 60—62, ՄԿ, Էջ 39—40 և № 5, Էջ 16 (45—48, 53—56 տողերը և հավելյալ մեկ քառատող)։ ՓԱ-ում նախապես նվիրել է կրտսեր եղբորը՝ Վահանիկին, ապա՝ ջնջել։

ՄԿ-ում թվագրությունր նույնն է։

Առաջին անգամ հրապարակվել Է՝ «Բանբեր Երևանի համալսարանիս, 1976, № 2, Էջ 187—188։

Տպագրվում Է ՓԱ ինքնագրից։


19. ՀԱՌԱՉԱՆՔ ՄԸ

(Էջ 304)

Պահպանվել Է երկու ինքնագիր՝ ՄԿ, Էջ 25—26, ուր վերնագրված է՝ «Ծերուկը», և ՓԱ, Էջ 63—64։

Տպագրվում Է ՓԱ ինքնագրից։

Սույն բանաստեղծությունից երկու տուն (13—20 տողերը) առաջին անգամ հրապարակվել Է՝ «Սովետական գրականություն», 1974, № 4, Էջ 109։


20. ԽԱՉԻՆ

(Էջ 306)

Պահպանվել Է երեք ինքնագիր՝ ՓԱ, Էջ 50—52, ՄԿ, Էջ 31—32 և № 5, Էջ 1 (37—40 և 45—48 տողերը միայն)։

ՄԿ-ում խորագրված Է՝ «Սուրբ խաչին»։

ՓԱ-ում և ՄԿ-ում թվագրված է՝ 25 սեպտ. 1903: ՓԱ-ում արձակ տարբերակը խորագրված Է «Ս. Խաչին» և թվագրված՝ 24 սեպտ, 1903:

Առաջին անգամ տպագրվել Է՝ «Բազմավեպ», 1905, № 11, Էջ 511։

Տպագրվում Է «Բազմավեպից»։


21. ՈՐԲՈԻՀԻՆ

(Էջ 309)

Պահպանվել Է երեք ինքնագիր՝ ՓԱ, Էջ 65—67, ՄԿ, Էջ 33 (վերնագրված է «Որբուհի») և № 13, Էջ 23—25:

ՓԱ-ում և ՄԿ-ում թվագրված է՝ 27 սեպտ. 1903:

Տպագրվում Է № 13 ինքնագրից։

Ըստ երևույթին բանաստեղծությունը նախապես տպագրվել Է, քանի որ զետեղվել Է «Երկերի» 1946 թվականի հրատարակությունում «Հեթանոս երգեր» շարքում։ Տպագրության փաստը մեզ անհայտ է։