Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/588

Այս էջը սրբագրված է

22. ԱՍՏՈԻԾՈ ԱՍՈՒՊԸ

(Էջ 312)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՓԱ, էջ 30—33 և ՄԿ, էջ 35—37։

ՄԿ-ում թվագրությունը նույնն է։

Առաջին անգամ հրապարակվել է՝ «Բանբեր Երևանի համալսարանի», 1976, № 2, Էջ 180—182։

Տպագրվում Է ՓԱ ինքնագրից։

Բնաբանը՝ Ավետարան ըստ Մարկոսի, ԺԳ 25։

5 Իսկ վերն՝ Միջոցը կը նընջե... — Ակնարկում է աստծուն։

15 ...Վեց օրն — Ըստ Աստվածաշնչի՝ աստված աշխարհն ստեղծեց վեց օրում։

83 ...Երրորդություն սուրբ սեմին — Քրիստոնեական կրոնում աստվածը դիտվում Է իբրև սուրբ երրորդություն՝ հայր աստված, որդի աստված, սուրր-հոգի աստված։


23. ԵՍ ԻՆԾԻ

(Էջ 316)

Պահպանվել Է չորս ինքնագիր, ՓԱ, Էջ 69—71, ՄԿ, 37—38, № 13, Էջ 30—32 և № 14, Էջ 1 (21—22, 29—36 և 45—48 տողերը միայն)։

ՄԿ-ում թվագրությունը նույնն է։

Առաջին անգամ հրապարակվել է՝ «Բանբեր Երևանի համալսարանի», 1969, № 3, Էջ 159։

Տպագրվում Է ՓԱ ինքնագրից։


24. ԻՆՉՊԵՍ...

(Էջ 319)

Պահպանվել Է երկու ինքնագիր՝ ՓԱ, Էջ 80 — 81, և ՄԿ, Էջ 43։

ՄԿ-ում թվագրությունը նույնն Է։

Առաջին անգամ հրապարակվել Է՝ «Բանբեր Երևանի համալսարանի», 1976, № 2, Էջ 188—189։

Տպագրվում Է ՓԱ ինքնագրից։


25. ԻՆՉՈ՞Ի

(Էջ 321)

Պահպանվել Է երեք ինքնագիր՝ ՓԱ, Էջ 40—45, ՄԿ, Էջ 46—48 և № 5, Էջ 14 (միայն 123—126 տողերը)։

ՄԿ-ում թվագրությունը նույնն Է։ ՓԱ ինքնագրում ջնջել Է վերջին վեց տողերը։