Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/59

Այս էջը սրբագրված է

Լանջապանակն. եթե խիզախ ճակատին
Դու ծըփացիր, եկուր, եկուր սըրտիս վրա՜ն
        55 Աճեցընեմ համբույրով քեզ»։

        Ըսավ։ Եվ բոց արևուն պես,
Որ մերթ կիջնե ալիքներուն ծովին լուրթ,
Կույսն հակեցավ, մեղմիկ, ջուրին վրա պայծառ,
(Անդրադարձած թովիչ դեմքին իր՝ անփո՜ւյթ)
60 Եվ վեր հանեց խուսափուկ ճյուղը դալար։

Ու վեհերոտ, ինչպես եղնիկ մը սիրուն,
Սուր ճիչով մետ ընկըրկեցավ ան հանկարծ,
Մեկդի նետեց ձեռքերեն ճյուղը՝ որան
Ցից ծայրին վրա, ավա՜ղ, Էին չորացած
        65 Կարմիր արյան մը նետվածքներ․․․

        Անոր համար գետը բոթբեր
Լըռեց կարծես, չը ժըպտեցավ արեգակ.
Խաշնահավն ա՛լ չերգեց երգն իր խընդության.
Կարծես դըրին կարմիր դագաղ մ՝ալքին տակ.
70 Հատակը՝ տեղ, և կափարիչը՝ վահան։