Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/6

Այս էջը սրբագրված է

կարողացավ իր հուժկու և բազմակողմանի տաղանդով արձագանքել ժամանակաշրջանի սուր ու ցավոտ խնդիրներին։ Նա մշտապես փոխում էր իր «քնարի լարերը», քնարական մեղմությամբ ողողուն երգերի հետ հեղինակելով ցասումնալի-մրրկոտ, խորհրդապաշտական-այլաբանական ու իրապաշտ բանաստեղծություններ, դիմում էր թե՝ ռոմանտիկ-հանդարտ թե՛ հանդիսավոր-հռետորական և թե՝ Նրբին-հովվերգական շեշտերի:

Կենդանության օրոք բանաստեղծը հրատարակեց «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» ժողովածուները, իսկ նրա վերջին մատյանը՝ «Հացին երգը», լուս տեսավ ետմահու: Իրավ է, հետագայում քանիցս, թե՛ Սովետական Հայաստանում և թե՛ Սփյուռքում, առանձին գրքերով տպագրվեցին Վարուժանի ստեղծագործությունները (դրանցից ամենից ամբողջականը 1984-ին Երևանում լույս տեսած «Երկերն» է), բայց մինչև այժմ լույս տեսած ժողովածուներից ոչ մեկը չի ամփոփում Վարուժանի ամբողջ ժառանգությունը: Ահա ինչու Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականությսւն ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ իրականացվում է Դանիել Վարուժանի երկերի գիտական ու ամբողջական հրատարակությունը՝ երեք հատորով:

Սույն հրատարակությունը ձեռնարկվել է նախապատրաստական երկարատև աշխատանքից հետո: 1915-ի մեծ եղեռնին զոհ դարձած Վարուժանի արխիվը հարազատների և բարեկամների ջանքերի շնորհիվ փրկվել է կորստից: Հետագայում ժառանգները արխիվը նվիրել են Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին: Արխիվում կան բանաստեղծի ոչ միայն տպագրված ստեղծագործությունների ու դրանց տարբերակների մեծագույն մասի ինքնագրերը, այլև բազմաթիվ անտիպ բանաստեղծություններ, արձակ էջեր, հոդվածներ, թարգմանություններ և նամակներ: Բանաստեղծի արխիվը մշակելուց բացի, ժողովածուն կազմելիս օգաագործվել է 1900—1915 թթ. արևմտահայ պարբերական մամուլը՝ լրագրեր,