Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/60

Այս էջը սրբագրված է

16. ՉՈՐՍ ՏԱՐԵԿԱՆԻ ՄԸ ՆԱՄԱԿԸ


Այս նամակն իմ եղբայրս է գրեր, քա՜ղցր էակ՝
Որ փոքր է դեռ. էն իր համար քող չունի.
Իր առջև դեռ մեծ գաղտնիքն է անդիմակ.
Երանության ամեն երկինք՝ հոլանի՜։

5 Մերթ վարդերու, թըռչուններու անուրջե
Ոգիներուն հետ կը խոսի անարգել.
Փոքրիկ ձեռքով թիթեռնիկներ կը կանչե.
Կուզե աստղերն երկնի դաշտեն հավաքել։

Երկամյա էր՝ երբ զատվեցանք տըխրալի.
10 Մեկնումին զիս դիտեց ապշած ու երկա՜յն,
Թե ինքը է՞ր կերթար, ես է՞ր կը մնայի,
Եվ, ո՛հ, լացա՛վ. մարդն էր՝ շնորհքին տակ մանկան։

Արդ կը գըրե։ Այդ նամակն ե՜ս կըմբըռնեմ.
Զայն կհասկընա ի՛մ սիրտըս լոկ հուսաթափ,
15 Իբրև թե այդ գիրն անծանոթ ու նըսեմ՝
Մենք նույն ատեն գըտնեինք, նո՜ւյն ըզգացմամբ։

Հորիզոն մ՝հարկ է որ ինքն ա՜լ պաղ աղոտ,
Զայն տա նընջող արշալույսին. Ե՜լ, ժամն է...
Զեփյուռ մ՝որ թույլ հունտին հըծծե. Տո՜ւր ծըղոտ։
20 Մայր մ՛որ տըղուն ըսե. Քալե՜... Հայր մ՝որ՝ Գրե՜։

...Եվ սա թուղթին մանուկ մ՛հակեր է քընքուշ.
Մանկան վրա հայր մը՝ ժըպտելով պեխին տակ.