Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/61

Այս էջը սրբագրված է

Այսպե՜ս կիջնե արշալույսին ամպ մանուշ,
Արշալույսն ալ ձյունոտ դաշտին ըսպիտակ։

25 Ու գըրեր է։ Տարօրինա՜կ նըշաններ,
Գիծե՜ր՝ որը ինձ թըվին երազ բեկբեկուն,
Ժպիտներով ցանված քըսված մելաններ,
Բիծեր՝ դըրված մանկան թափով մը նըկուն։

Սա մինարե մըն է դեռ կես մընացած՝
30 Ուր չամփոփվիր հոգվո մաղոթքը համակ.
Հոն ծուռումուռ խաչափայտ մէ զետեղված՝
Ուր կը գամվի խեղանդամ մարդ մը մինակ։

Հոս տեղ թըռչուն մուրվագըծված է, լըռի՜կ,
Որուն երգերն իր շըրթունքներն են գողցեր.
35 Անդին կա հոնք մառանց աչքի, թափառիկ,
Իսկ ասդին աչք մ՛առանց հոնքի, մերկ, անտեր։

Սա կիսկատար գըմբեթ մըն է, ձյունի վրա,
Որ կը սքողի ամպի մը տակ մելանե.
Վերջապես հո՜ն գոց կոկոն մ՛է անիկա՝
40 Որ, վարն, անոր ըստորագիրն կը դընե։

Եվ ես ճաճանչ մը ասոնց մեջ կը գըտնեմ․
Պատկերական գըրություն մէ՝ մենք որով
Կըրնանք կարդալ խորհուրդեմ անուկը վըսեմ՝
Մեր մութ երկնի՝ աստղ մօրեօր դընելով։

45 Պիտ՝ տարիներ կազմեն ամեն գաղափար՝
Երազը խոկ հորինելով օրեօր.
Մանուկը մարդ պիտի ըլլա, գիծը՝ բառ,
Տըրվելով կրոնն՝ մարդուն, բառին ոտնավոր։

Ան՝ այժմյան այդ գաղափարներն մի քանի
50 Ժողվեց երկրես (թե երկընքեն չի բերեր).