Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/62

Այս էջը սրբագրված է

Ժողվեց իր մոր գըրկեն, դըպրոց կենդանի,
Գըգվող սյուքեն, ծաղիկներեն տարուբեր։

Սոխակն ուսույց երգել, լալ՝ փուշը վարդին.
Ամփոփ թառած տատրակն ըսավ. Կը նիրհեն։
55 Բարձին ծաթող լուսնակն ըսավ. Կը ժըպտին։
Իր քունն հըսկող մայրն ալ ըսավ. Կը սիրե՜ն։