Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/63

Այս էջը սրբագրված է

17. ԱՆՀԱՎԱՏԸ


Սև ագռավի մը ետևեն, զառ ի վար,
Արբշիռ, հոգվով մ՛ան կը վազեր ուժգնորեն.
Հեշտանքի երգ միր շըրթունքին կը թըրթռար՝
Որ կը թովե գաղտագողի քեզ իրե՞ն։

5 Անոր ըսի. «Հո՞ն, աղավնին տեսա՞րան՝
Որ ագռավին ներհակ թռիչքով կը սուրար.
Սուրբ աղավնին Անբըծության, Գիտության
Ու երկնային Միջոցներուն լուսատարը»։

Ուղղեց այնպես հեգնող ժըպիտ մը ինծի՝
10 Որ սել կ՛ուզեր. «Կատա՞կ կընես»։ Եվ դարձավ։
Ու կը վազե՞ր, երբոր նորեն գոչեցի
Ետևեն իր խոլ վայրէջքին սըրարշավ․

«Տեսա՞ր ծաղիկն՝ որ հակառակ վաղքիդ՝ ան
Քեզ հակառակ կանցներ կերթար, չը թոռմի՞լ,
15 Ծաղիկն Հույսի, ճըշմարտության։ Հեզության,
Որ է փըթթուն Արշալույսին փըթթուն ծիլն»։

Ան հուսահատ փույթով մհեծեց դառնորեն.
«Տեսա.․. Ու՞շ է։ Ո՞հ, ոտքերուս բուռըն էջ
Կեցընել ա՛լ դըժվար է այս դարվարեն»։
20 Եվ գահվիժե՞ց, զերդ կույր, կյանքին ճամբուն մեջ։