Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/66

Այս էջը սրբագրված է

55 Վասընզի իր սուրբ էությանն հաստատման՝
Բյուր բյուր աստղեր մեյմեկ հրաշեկ գամ եղան,
       Եվ իր հետն ենք մե՜կ խըմոր.
Վասընզի սուրբ Ավետարանն իր ամեն
       Մեկ էջով՝ միշտ ծորեց Անոր երակեն
       60 Արյո՜ւն մարյանս մեղավոր։

... Անդունդ մէ Ան զույգ որկորով անսահման՝
Որոնց մեկեն դուրս կը պոռթկա Ապագան
       Անցյալ եղած մյուսին մեջ,
Եվ, կեդրոնն, ինքը ներկան է, որուն շուրջ
65 Ժամանակն իր ճիշտ ոլորտովն, անմըռունչ,
       Կընե անդուլ ելևէջ։

Եվ այսպես, մեր աչքեն, մըտքեն իսկ անդին,
Ան՝ իրեն չափ, իրեն միջև, յուրովին,
       է հավիտյան և անհուն.
70 Ան՝ Ամբողջն է, որուն անունն պարծանքով
Կը հանձնեն այս մաքուր թուղթի՛ն սըրտիս ծով՝
       Որ իր հայլին է տրոփուն։

Թող գըրաշսարը դողդոջե՝ երբ Անոր
Անվան տառերն իյնան ձեռքին տակ անզոր,
       75 Չը շարե՜ ծուռ կամ անտած.․.
Եվ մամուլն ալ՝ այդ անվան վրա բըրտորեն
Թող չը ճընշե՝ թե չէ կհերձի սև կուրծքեն,
Վասընզի Ա՛ն Է. — Աստված: