Եղեգնյա գրրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր..․
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
5
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու՛յս ելաներ։
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մէր ծըղոտ․․․
10
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ։
Եղեգնյա գրրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՛, սուրե զոհեր —
15
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն...
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՜րտս ելաներ։
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
20
— Քեզի ընծա՜, հայր ալեհեր —
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի.
— Քեզի ընծա՜, մայր կարևեր —
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՜խ ելաներ։