Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/7

Այս էջը սրբագրված է

շաբաթաթերթեր, տարեգրքեր, զանազան հավաքածուներ և այլն:

Ըստ հատորների նյութերը բաշխված են.


ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐ

ա. Սարսուռներ (1902—1905)

բ. Ցեղին սիրտը (1904—1909)

գ. Ծաղկեփունջ կամ բրգնիկցիի մը նվագները (1902)

դ. «Մրրկահույզ կայծոռիկներ» և «Փուշի ակոսներ» տետրերից


ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐ

ա. Հեթանոս երգեր (1904—1912)

բ. Հացին երգը (1913—1915)

գ. Շարքերից դուրս մնացած տպագիր և անտիպ բանաստեղծություններ(1903—1915)

դ. Սևագիր բանաստեղծություններ, պատառիկներ

ե. Թարգմանություններ


ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՐ

ա. Արձակ էջեր

բ. Հոդվածներ և ելույթներ

գ. Նամակներ

Ներկա հրատարակության հիմքում ընկած են հեղինակի կենդանության օրոք լույս տեսած գրքերը, իսկ անտիպների և ետմահու հրատարակությունների համար՝ ինքնագրերը: Բնագրերի բաժնից բացի, յուրաքանչյուր հատոր ունի տարբերակների և բնագրային տարբերությունների բաժիններ:

Սույն հատորը ներկայացվում է ըստ Վարուժանի տպագրած շարքերի: Նպատակահարմար դիտվեց «Ծաղկեփունջ կամ բրգնիկցիի մը նվագները» ժողովածուն և «Սարսուռների» չհրատարակված մասը զետեղել հավելվածում: