Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/71

Այս էջը սրբագրված է

ՆԱԽԵՐԳԱՆՔ

2. ՆԵՄԵՍԻՍ

Պաշտե՛ դահանակե աչքերով
Աստվածուհին, ո՛վ ժողովուրդ, երբ
բռնակալությունները կործանես, կործանե՛
այլևս զինքն ալ, և դո՛ւն բարձրացիր
իր պատվանդանին վրա՝ շուշան մը
ձեռքիդ մեջ:


Քերթողն հըսկա, մըրըրկավարս, հըրաչվի,
Նըվիրական արվեստանոցն իր մըտավ,
Եվ փակեր լայն պողպատ դըռներն հապըշտապ․
Փակեր փեղկերն երկընքին դեմ, որոնց նեղ
5 Ճեղքերուն մեջ մընացին
Արեգակին մազերն ոսկի, սանտըրված։
Լեռնակուտակ զանգված մընտիր մարմարի
Այդ շենքին մեջ մըթընշաղ
Կը սպասեր՝ ձևն հագնելու հին դյուցազնի.
10 Եվ կամ գուցե կը հուսար
Որ աստղերեն իջնելով՝
Պիտի աստված մը գա իր մեջ բընակիլ։
Զանգվածը այդ ապառաժ մէր բարբարոս՝
Որուն մեջ դեռ կը մընար
15 Կիսավեր բույն մը արծվի.