Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/72

Այս էջը սրբագրված է

Եվ խորն իր մեկ խոռոչին
Օձ մէր ծվարած ու կը նընջեր հանդարտիկ։
Քերթողն ինքզինք պահ մանհունին մեջ հոգվույն
Ըզգաց Աստված։ Սոթտեց թևերը ջղուտ,
20 Ոսկեղեն մուրճը ափին մեջ, տըժգույն, վեհ,
Մարմարին դեմ, գըլխեբաց,
Հըսկայի պես կանգնեցավ....
Նըշմարեցին աչքերը ձեռք մայն ատեն
Մութին ծորեն՝ կարկառուն՝
25 Որ վիթխարի բըռնած սափոր մը՝ պարպեց
Խորն իր հոգվույն լայնալիճ
Տիեզերքին ըստեղծահյութն հողաբույր։

Եվ քանդակեց, քանդակեց,
Եվ քանդակեց, քանդակեց։
30 Արվեստնոցին բյուզանդական գըմբեթեն
Հույսի ձեթով լի սուրբի գանկ մը կախված
Մըլլար ջահն իր լուսատու։
Ան կը տեսներ մարմարին շուրջը ձևված
Հըզոր երագն՝ որ միս կառնուր և ծալքեր։
35 Մըտածումն իր՝ այդ քարին կույս ծոցին մեջ՝
Իր արմատներն հուշիկ հուշիկ կը խըրեր
Ծառի մը պես ձիթենի։

Եվ քանդակեց, քանդակեց,
Եվ քանդակեց, քանդակեց..․
40 Ամեն մեկ բուռն հարվածին տակ հաղթ մուրճին՝
Ինչպես թե ռումբ մը պայթող
Ուղխ մը կայծեր, քարերու հետ խուռնախիտ,
Կանձրևեին պատերն ի վար խավարչուտ
Պսակի պես քայքայվող։
45 Դուրսն ողկույզներն հասմիկին
Կը թափեին մուրճին մեն մի թընդյունեն
Փեղկերն ի վար իրենց կապույտ ծաղիկներ։