Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/8

Այս էջը սրբագրված է

Համարյա բոլոր բանաստեղծությունների ինքեագրերի վերջում Վարուժանը նշել է գրության թվականը: Սակայն ժողովածուները տպագրության հանձնելիս հեղինակը անտեսել է ժամանակագրական կարգը, ուստի թվագրությունը ցույց է տրվում ծանոթագրություններում, ինքնագրերի հիման վրա: Առանձին դեպքերում, եթե գրության թվականը հայտնի չէ, փորձ է արվել բանասիրական տվյալներով, ըստ հնարավորին, պարզել այն:

Մի շարք բանաստեղծություններ, տպագրված թե անտիպ, որոնք չեն մտել շարքերի մեջ, տրվում են շարքերից դուրս բաժնում՝ երկրորդ հատորի վերջում:

Բնագրերը պատրաստելիս պահպանվել են արևմտահայերենի ուղղագրության հետևյալ առանձնահատկությունները.

Կը (կու) եղանակիչի առանձին գրությունը (կը կոտրին, կու տա, բայց կաղոթեմ, կըսեմ և այլն), ինչպես նաև մի քանի բառերի յուրահատուկ գրությունը (ճամբա, թագստոց, գանկ, փնտռել, զերդ, ինծի և այլն): Միևնույն բառերի տարբեր ձևերը (ջղջիկ—չղջիկ, հեք—հեգ, այս օր—այսօր և այլն) բերված են միօրինակության և տրված արդի ուղղագրությամբ:

Բնագրերում պահպանվել են հեղինակի օգտագործած կրճատ կամ հապավված ձևերը (ոտնավոր, վաճռական. հորզոն և այլն), բառամիջի ը ձայնավորը (գըլուխ, վըրա և այլն), ինչպես նաև մի շարք հասարակ գոյականների (Տեր, Շիրիմ, Մուսա և այլն) գլխատառ գրությունը:

Բնագրերում եղած ընդգծումները հեղինակինն են:

Եթե բանաստեղծությունն ունի մեկից ավելի ինքնագիր կամ հեղինակի կենդանության օրոք տպագրված է մեկ և ավելի անգամ, տրվում են նաև տարբերությունները: Ինքնագրերում եղած բոլոր ջնջումները ցույց են տրվում բնագրային տարբերություններում:

Բանաստեղծի կենդանության օրոք տպագրված բանաստեղծություններում տեղ գտած վրիպակները ուղղված են ինքնագրերի հիման վրա։