Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/80

Այս էջը սրբագրված է

Դո՞ւ մեզ Աստված, դո՛ւ Տիրամայր, դե՛հ իջիր
Պատվանդանեդ և ձուլե մեզ կամքիդ մեջ,
Եվ օրենքներըդ գըրե
290 Մեր ճակատին վըրա արյան գըրերով։
Քու ժողովուրդըդ մե՜նք ենք.
Պիտ՝ ըսպաննենք մեր աստվածներն հին և նոր
Եվ աճյունին վրա անոնց՝
Ատտիկեի մեհյանեդ ալ հոյակապ
295 Պիտ՝ քու մեհյանըդ կանգնենք
Պիտ՝ կործանենք ապարանքներ ու բանտեր՝
Եվ քառանկյուն սալքարերովն իրենց հաղթ
Պիտի բագինը՜դ կանգնենք։
Ամեն տարի Մահատոնիդ նեմեսյան
300 Ատելության ի՜նչ նըվագներ պիտ հընչեն.
Պիտի զարթնուն ի՜նչ մոռցըված մեռելներ՝
Եվ խըմելով արյանախա՞ռըն գինին,
Զոր սափորով իրենց շիրմին պիտ դընենք,
Արևուն տակ, զոր կարոտցան, ձեռք ձեռքի
305 Պիտի պարեն շուրջն արձանիդ հանձնելով
Իրենց պատանքը հովին։
Իջիր մե՞ր մեջ, և բընակե լոկ մե՜ր մեջ.
Օ՞հ, ո՜րքան դու չըքնաղ ես
Եվ ո՜րքան ալ սարսափելի. աչքերդ այդ
310 Արդարաբար կը սպաննեն միշտ, և ձեռքերդ
Աճյուններու մեջ պատրաստ են սերմանել
Շուշան հունտեր շուշանափայլ կյանքերու.
Գանկի մը մեջ բույնն իր դընող տատրակն ես,
Աղբյուր մ՝ես դու ըՍտյուքսի՝
315 Որ կը բըխի գերեզմանե մը կանանչ։
Ահա քեզի կը կարկառենք մեր քաղցած
Երեխաները, թող որ քո՞ւ ծոցիդ մեջ
Մըկըրտըվին, և ծըծեն կուռ ծիծերեդ
Կաթը վաղվան վըրեժին։
320 Օ՛ն, Նեմեսիս, իջիր մե՜ր մեջ. մեզ ըրե
Վահա՛ն լանջքիդ մարմարե,