Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/81

Այս էջը սրբագրված է

Սու՛րը թևիդ անխընա։
Զի մենք ծարավ ենք արյա՛ն,
Արյա՜ն, արյա՜ն Նեմեսիս»։

325 Կըսեն։ Իրենց գոռուգոչումն ահավոր
Կը սասանե գահերուն վրա կայսըրներ,
Եվ կօրորե պատվանդանին վրա նընջող
Քերթողին քունն հանդարտիկ։
Կըսեն։ Եվ նվե՜ր Աստվածուհվույն կ՝ընծայեն.
330 Անոր առջև արյունլըվա ձեռքերով
Կը սըփռեն վարդ ու հասմիկ։
Կույս աղջիկներ դալկադեմ
Ասեղներե ծակծակված գիրդ մատերով
Եհյուսեն անոր գըլխուն համար պըսակներ։
335 Գյուղացիներ կողջակիզուն վերջին ուլն
Իրենց թափուր և ցըրտացած փարախին։
Տըղաք կընդրուկ կը ծըխեն․
Իսկ բանվորներն ու ռազմիկները պարման
Թուրերն իրենց, մուրճերն իրենց նվիրական
340 Կու գան անոր կըռվանին վրա հեսանել։
Եվ ժողովուրդը բովանդակ հանկարծ լուռ
Լուսընկային տակ հանդարտող ծովու պես
Կը խոնարհի աղոթքի․․․

(Օրհնյա՜լ ըլլաք, հառաչանքի մեջ խեղդված
345 Ո՜վ արցունքներ, մազերե վար կայլակվող
Ո՜վ արյունի կաթիլներ.
Ո՜վ աղոթքներ նախատոնին կռիվներու
Մանավանդ դուք օրհնյա՜լ ըլլաք․
Ձեր մեջ է որ Հույսերը մոտ հաղթության
350 Իբրև ճերմակ աղավնիներ՝ ամեն ան
Ծոցեն արփվո՜ւյն կը սլանան)։

Եթերական կրակին խորեն իրիկվան,
Դեմի սարեն զառիվայր
Այն որ կ՝իջնե անչափելի քայլերով