Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/83

Այս էջը սրբագրված է

ԲԱԳԻՆԻՆ ՎՐԱ

3. ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈԳԻՆ

Ե՞րբ պիտի գաս. ե՞րբ մեր գետնին ույծքերեն,
Իբր հարությունն հողին խըմած շողերուն,
Պիտի պոռթկան շունչիդ բոցերն երկնապող.
Կամ մեր երկրին արյուն կաթող ո՞ր աստղեն՝
5 Դու պիտ իջնես հրդեհել
Զենքի տըրմուղ ժողովուրդդ
Որուն սըրտեն դարերն հավետ խըմեր են
Թորգոմական արյունն և ո՜ղը պարպեր,
Որուն համար մեր պապերուն ոսկրոտին՝
10 Հովտե հովիտ սըփըռված՝
Բաժին են լոկ դայլերու։
Ո՜վ անդրանիկ Աստվածուհի, Իսկուհի՝
Հայ ջըրերուն, կըրակներուն և կավին,
Տե՜ս, քու երկիրդ որ մեր սերմին մայր ըրիր՝
15 Այլազգներու խըժդըժանքին մատնըված,
Այսօր, ավա՜ղ, սուգ ու արյուն կը բըխե.
Իր կործանած քաղաքներուն վրա լըռիկ
Կը նըստի կռո՜ւնկն ողորմուկ.
Հողն՝ հերկըված միայն սողովն օձերուն՝
20 Իր աղտաղտուկ խավերուն մեջ կը պահե
Պաղլեղ, և իր սև տափերուն վրա՝ ոքոզ.
Կը մընան մեր այգեստանները՝ առանց
Շերտափակի, և կարասները՝ առանց
Հայրենական գինիին.
25 Եվ մեր խոյերն ըսպիտակ՝
Չըգըտնելով խոտնոցներուն մեջ առվույտ՝
Նոթութենե մոլեգնած՝