Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/84

Այս էջը սրբագրված է

Մըսուրներուն դեմ կը ջարդեն եղջյուրնին։
Իսկ որդիներըդ թըշվառ
30 Կամ հեռացած հորենական երկըրեն
Կը խառնակին ազպերու խորդ արյունով,
Կամ նույն երկրին ծոցին մեջ
Կը մեռնին լուծն ուսերնուն,
Ապրողներուն թողլով մաս
35 Մերկացում <ն> ողջ հայութենեն, խորդացումն՝
Որով կըլլան իրարու դեմ թըշնամի
Եվ թըշնամվույն դեմ՝ ծառա։
Ո՛չ մեր դաշտերն՝ եղած արյամբ ճախճախուտ,
Ո՜չ պարիսպներն ու տաճարներ քարուքանդ
40 Զիրենք կըրնան զայրագնել,
Ո՜չ օտարին ծաղրանքն և ո՛չ անարգանք
Մարթընցընեն իրենց հոգվույն մեջ ընթարմ
Հըպարտությունն հայկական։
Կը ծառայեն և կողբան
45 Եվ ողբալով ըստրրկությունն ավելի՝
Իրենց դեմքին կը հորինեն վայելուչ...
Եկու՜ր, եկու՛ր. Ժամանակն ա՛յս է. Եկու՜ր...
Ահա ցեղեդ մաս մ՝ազնիվ՝
Գաղափարի, գուպարի մեջ հալումաշ
50 Ճամբուդ վըրա կը սըփռե
Իր արյունին հետ նոր վարդեր, կակաչներ...
Եկու՜ր, եկու՜ր. Եվ Մասիսի կատարեն
Դյուցազներու, վըկաներու հոգիներ,
Իբր աստղերու սերմընցան,
55 Տեղա՜ բոլոր իգության մեջ մեր երկրին,
Մեր սըրտերուն խորունկ խորքերը հոսե
Արյունդ անբիծ, զոր շիթ առ շիթ ժողվեցիր
Վարդաններու ռազմահարդար հետքերեն,
Եվ ըրե մեր օրրաններն
60 Արշակներու վերածընող շիրիմներ.
Ամեն հայու լանջքին տակ
Իր մեկ հին պապն արթընցուր.