Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/87

Այս էջը սրբագրված է

Հովհաննեսի շիրմին վրա
Վեստ Սարգըսյան կըլլար խըլան խոստացված,
Քու բալլիքներըդ Վոսփորի բանտին մեջ
30 Երիտասարդ թագավորիդ թևերուն
Կուռ շըղթաներ կըղպեցին։


Բ


Ո՛վ պատուհաս. կորսըվեցար դու այլևս
Երբ Պարսն և Հույնն, երկու ոսոխ ոսոխներդ,
Իրարու դեմ ըզքեզ ասպար կանգնեցին,
35 Կամ իբրև որս մոր արդեն իր մագիլով
Նախ իր սիրտն է խոցոտեր,
Քեզ անցուցին Մոնոմախոսն ու Տուղրիլ։
Պերոզն ու ժանտ Ալփասլան՝
Ժանիքներե ժանիք, թաթե ի թաթուլ.
40 Եվ, դեմ դիմաց կզակներն իրենց ջարդելով,
Հիմնաքարերդ հանեցին՝
Որպեսզի սև դամբանարարդ հորինեն։
Ա՛լ այն օրեն դու իբրև շենք մ՛հոյակապ՝
Ուրկե հազար կայծակ մեկեն է անցեր՝
45 Քայքայվեցար մարմար մարմար, ծեփ առ ծեփ։
Ու, ո՜վ ցասում, ո՜վ ամոթ,
Քեզ դեմ առ դեմ բըզըկտողները նենգժոտ
Չեղան արծիվ՝ այլ գայլե՜ր...


Գ


Արդ քարուրանդ կը հանգչիս
50 Եվ նըշխարներդ ինը դար է որ կապրին․
Ժամանակին ձեռքը չեղավ այնքան հաղթ
Աճյուններդ այդ մըրրիկներուն հանձնելու.
Քայց ծոցիդ մեջ ալ բընա՜վ
Սըմբատի սոս նըժույգը չի՜ խըրխընջեր,
55 Ան չի թոթվեր արյունթաթախ բաշերն իր
Քած ձիուն դեմ Ափշինի,
Ու կոչնակներն ու շեփորներն ոսկեցոլ՝
Որոնց ի լուր թուրը խաշով կը ձուլվեր․