Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/88

Այս էջը սրբագրված է

Հոն լըռած են՝ ապրեցնելով իրենց տեղ
60 Բուի հազար սերունդներ։
Այդ լըռության չըղջիկի լայն թևին տակ
Կաճի եղիճն արտասուքովն աստղերուն․
Եվ հոն բաղեղն հայրենասեր թևերով
Կը գըրկե հողըդ տըրտում
65 Իր պատառիչ կայծքարերով միասին.
Եվ խոտ մհազիվ, բարձրացած
Ճամբաներուն վրա անկոխ՝
Կը ծածկե սողն օձի մ՛արփվույն տակ ճեմող։


Դ


Ի՞նչ մընաց, ի՞նչ․ Պարիսպներեն քարակուռ՝
70 Որոնք ըզքեզ գըրկած տըվին կուրծքերնին
Ասիական մըրըրկարշավ ցեղերուն․
Պալատներեդ, ամրոցներեդ, սյուներեդ,
Աշտարակի սըլաքներեդ ուր ծըփուն
Կարմիր դրոշակ մ՛հայկական
75 Կսրբեր քրտինքն արծիվներուն ճամբորդող,
Խոյակներեդ, գըմբեթներեդ՝ որոնք օր
Մամպին մեջ՝ շանթն էին մեջ բախտն հեգնելով՝
Ժամանակի բռունցքին դեմ
Կըլլային կումբ ձուլված փառքի հանքերեն,
80 Զորանոցեդ, տաճարներեդ, այո՛, քու
Հազարումեկ տաճարներեդ որոնց մեջ,
Դեպի հավատքն ուղղաբերձ
Մինչ բազուկներ կը հոգնեին, կհեղգային
Մինչ հին արյունն Արամյան
85 Իր հեթանոս ռազմիկ թափեն կը սանձվեր,
Եվ մինչ Հիսուսը կը ծըներ արցունքով
Լաստիվերտցին և նենգ Հուդան՝ Կիրակոս,
Այդ հազար մեկ տաճարներուդ մեջ կըսեմ,
Քանդակ քանդակ, զարդ առ զարդ,
90 Արվեստ մը նոր, արվեստ մը հայ,
Արվեստն աղջիկ Աստուծո, քույր Բընության,