Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/89

Այս էջը սրբագրված է

Արվեստը հարս Տիեզերքին,
Ժողովուրդներու, և Ազգերու վախճանած
Տապանագիրն ու շիրմապսակն այդ վերջին
95 Իբր աղավնի մ՛ոսկեդըրվագ ուրագով
Քանդակված՝ այդ գըմբեթներուդ ներքև սուրբ է
Բատուցներուդ, խոյակներուդ, մույթերուդ
Մեջեն լըռիկ, գըլուխը դուրս կարկառած՝
Դեպի երկինք, աղվոր, վեհ,
100 Թռիչները լա՜յն կը պարզեր..․
Հիմա, ավա՜ղ, ատոնցմէ,
Այդ բյուրավոր ճաճանչներեդ, ո՜վ Անի,
Ըսէ՛, ըսեր, ի՞նչ մընաց...


Ե


Կը պատե շուրջը լըռություն։ Լայնարձակ
105 Դաշտին վըրա, լուսնակի քա՜ղցըր շողով
Ավերակները կողողվին։ Հեռուեն
Միջոցին մեջ աստղալից
Լոկ կը լըսվի սույլն հովերուն ճամբորդող։

Անին հավե՜տ կը լըռե...

110 Ոտքըս փըլած քարի մը վրա կը դընեմ,
Եվ ուրիշի մհետո, հետո ուրիշի
Մու կելլեմ դե՜պի կիսաքանդ պարըսպին․
Ծերպերն որմին, ժամանակի վերքեր, ինձ
Սանդուխ կըլլան. քայլափոխես փըխրըված
115 Կը թավալին կոշկոռներ,
Եվ մատերուս տակ ճանկող՝
Բաղեղներեն, մորմերեն
Քընաթաթախ մողեզներ վար կը թափին։
Ու ես կելլեմ. հոգիս խոր
120 Արբշըռության մուժին տակ
Զիս աստղերուն կը քաշե.
Կը շուլլըվիմ, կը մագլիմ.
Կայծքարերուն դեմ կուրծքըս մերկ կարյունի,