Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/90

Այս էջը սրբագրված է

Կը մընա մաս մըզգեստես
125 Վարը փուշի մը ճանկին մեջ ավազակ.
Բայց ես կամշոտ, որսին դիմող վագրի պես,
— Եթե ազատ բարձրությունն որսն է հոգվույն —
Կուռ ու տենդոտ խոյանքով,
Մութն ու փլատակն ոտքերես վար թոթափած,
130 Նախնիներուս բյուր գանկերուն վըրա գոս
Հուսկ ոստումով մը խըրոխտ
Պարիսպներուն հառաչակուլ կը կանգնիմ...


Զ


Ո՜վ բնազդական դու վերելք,
Ո՜վխոյացման գինովություն՝ նույնիսկ սև
135 Դամբանի վրա կամ ոսկրի,
Ո՜վ վեհ բարձունք՝ որ կը գըգվես ճիղմ հոգիս
Զիս ընելով աճյունին վրա պապերուս
Բողբոջ մոր դեռ կը զարդարե կոճղը հին.
Ո՜վ բարձրություն թովլական՝
140 Որ կապույտին և խավարին մեջտեղ զիս
Մըտածումի լազվարթ լարով կառկախես.
Կու տաս անցուկ մխիթարությունը սըրտիս՝
Որ վարն ոտքիս տակ գըտնեմ
Անիի մեջ ցոլքն երկընքի մեծության,
145 Ըզգամ թե մեր շիրմին վրա
Մոլորակները դեռ զիրենք կը գըծեն,
Թե խավարն այս՝ է Խորհուրդին դեմքը վեհ,
Փլատակը՝ մեղքն Հավերժին.
Անվո փոշին հարդգողն, և կամ աս շըրջմոլ
150 Փոսուռան աստղ մ՝է չըքնաղ.
Սա գանկը հոս լուսին մըն է, ես՝ Աստված...
Ըլլալ Աստվա՜ծ, ո՛վ հեգնություն, այս ըլլալ
Է միմիայն ծազրանըկարն Աստուծո,
Քանի որ մեր հոգին հարճն է Բընության,
155 Ու սոսկ անոր տաք ծոցին մեջ՝ բեղնավո՛ր,