Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/91

Այս էջը սրբագրված է

Չունենալով նույն ինք իրեն սեփական
Հայրենիքի այս Ոչընչին, բոհին դեմ՝
Իբր առաջին սերմընցու
Խո՜սք մոր ստեղծե, ներդաշնակե, պոռթկալով
160 Փոշիներեն Անիի
Քանան մը նո՜ր և ազա՜տ։


է


Ի՜նչ, ունենալ աչքի ներքև դիակներ՝
Որ եղած են ատենով
Արյանդ արյուն, սերմիդ սերմ
165 Եվ, ո՞հ, առանց հարուցանել գիտնալու՝
Այսպես դիտե՜լ ծալապատիկ թևերով,
Ի՜նչ, տեսնել որ խըխունջ մայսօր կը չափե
Հըսկա շենքերն այն՝ երկու թել լորձունքով,
Եվ խորանի մը խորշին մեջ լոկ կապրի
170 Քուն, սևազգեստ ճըգնավոր,
Տեսնել որ լուռ կը փըտին
Ավերներու տակ հերոսի բազուկներ,
Գանկեր, սըրտեր՝ որոնց արյունը եղավ
Թույն՝ իժերուն, այնչափ որ լի էր ոխով.
175 Տեսնել որ փլած պատվարներու, դըղյակի
Ճեղքերուն մեջ կը մեռնի
Շող մարևու, Անուն մը հին, Ազգ մը մեծ,
Եվ գահերու բեկորներուն վրա թափուր
Արծիվն ամպեն կը ծըրտե՜...
180 Ի՜նչ, մինչդեռ վարը, անդին,
Այս ջընջումին հավասար
Կը ջընջըվին, կայլասերին հոգիներ
Խեղդըվելով նույնիսկ իրե՞նց արյան մեջ,
Կամ մալ ու կուրտ եզի պես
185 Ժուժով մը վատ, յուրաքանչյուր հարվածի
Ներքև ջըլատ կըսեն. — Լըծե՜։ — Ո՛հ, ի՜նչ, ի՜նչ,
Առջևը այս ամենուն,
Շուրջիս այս մութ ծըփանքին մեջ դիերու,