Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/94

Այս էջը սրբագրված է

6. ՄԱՐԱԾ ՕՃԱԽԸ


Այս տունին մեջ՝ որուն շեմին վայրահակ
Այսօր կու լա ուռենին,
Եռաց զըվարթ կյանք մը թորգոմ գեղջուկի։
Ատեն մեղան հոն թարմ հարսեր՝ որ լույսին
5 Հետ արթընցած, վարդենիի պես հագված՝
Աշխատեցան, կաթ կըրեցին սափորով,
Կամ դույլերով հորը ջուրի գընացին։
Ատեն մանոր դըրան առջև նըստեցավ
Ծերուկն, և թո՛ռը ծունկերուն մեջ առած,
10 Պատմեց զըրույցն Արտավազդի, Վահագնի,
Անոր հոգվույն տեղալով
Վերջին ազնիվ մնացորդը խոնջ օրերուն.
Կամ՝ իրիկվան՝ տեսավ անցնիլն առջևեն
Հարուստ հոտին՝ զոր իր որդին լեռնեն վար
15 Դեպի փարախ կը քըշեր․
Եվ ծեր ռունգերը բացած
Ոչխարներուն բուրդին բարկ հոտը ծըծեց՝
Օրհնելով թիվն ու ընտիր ցեղը անոնց։
Ատե՜ն մէր ան...

         20 Այսօր ոչ ոք այդ տունեն
Կելլե կամ ոտքն անոր շեմին կը դընե։
Կոտրած դըրան արյան չորցած կաթիլներ,
Ներսեն ձայներ ագռավի,
Եվ հարատև մլավյուններ
25 Կը լեցընեն գեղջուկին սիրտը դողով,
Որ անցնելու վայրկենին այդ փողոցեն