Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/95

Այս էջը սրբագրված է

Խաչ կը հանե կամ քայլերն իր կերագե։
Կոտորածի օրեն (երբ գյուղը բոլոր՝
Կյանքն հանձնելով նենգ գայլին քա՞ն թե մարդուն՝
30 Դիմեց դեպի ճերմակ լեռներն հայրենի)
Այս բնակարանն այս սև խորհուրդն է հագած,
Եվ մեռելի մ՝անփակ աչքին հանգունակ
Ան՝ արևուն և կյանքին
Եղած է միշտ բաց, նաև միշտ ալ գրկված։
35 Ըմբոստ բաղեղն և ուռենին հեզանազ
Կը ծածկեն մուտքն անոր զիրար գրրկելով։
Գավիթին մեջ կա բողբոջումը լըռիկ
Բաղըրջուկին և թավշանման մամուռին.
Որոնց մեջ մերթ կերևի
40 Կըտցահարումն աներկյուղ
Վառյակներուն դըրացի, մե՞րթ ալ հանկարծ
Փախուստն անոնց կարկաչելով դեպի դուրս։
Ի՞նչ կապրի հոն, ի՞նչ գաղտնիք
Կը մեծնա այդ բնակարանին մեջ խոժոռ.
45 Արդյո՞ք անթաղ դիակներու ոգիներ
Հոն կը ժողվին լալու կամ թափ զարնելու,
Թե վըհուկներ ճերմակ և թավ հոնքերով
Օձ կը կըրթեն կամ կը հյուսեն պատանքներ։
Իրիկուն մէր — լավ կը հիշեմ — սիրտ ըրի
50 Այդ շեմեն ներս մըտնելու։
Գյուղացիները ետևես, գըլխաբաց,
Աղոթեցին հուսակտուր, ա՜յնքան Աստված,
Անոնց հոգվույն մեջ և հոգվույն ի խընդիր,
Սատանային սև պատկերն իր պատկերեն
55 Մեծ և որոշ էր գըծած։
Մըթընշաղ մայն գավիթին մեջ կը տիրեր,
Եվ պատերեն ուր կը շըրջեր ցողկը մերթ՝
Բորբոսանքի և շիրմի հոտ մը կելլար.
Կը լըսվեին գերաններուն ծերպերեն
60 Ճիչերը սև չըղջիկներուն սըրաթև.
Բոլոր դըռներն հոն բաց էին. չէր լըսվեր