Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/97

Այս էջը սրբագրված է

95 Դաշույն մը նույն իր արյունեն ժանգոտած.
Աչքերը, բաց, միապաղաղ, կարծես դեռ
Կը նայեին փախած հոգվույն ետևեն․
Եվ թուխ մապերն իր խառնակ,
Արյուն թաթախ, շըրջասփյուռ,
100 Կը մնային պինդ մածանված այն սև գետնին։

Ես հոն կանգուն կը խորհիմ՝
Թե սյունն էր ինք այս հարկին, բո՛ցն օճախին,
Որ հաղթվեցավ, որ բիրտ ուժին տակ տեսավ
Ծալլըվումն իր գուճերուն,
105 Եվ մընաց այսպես ահավոր և մինակ՝
Ըսպասելով ընդունա՜յն
Իրեններուն արցունքին,
Որոնք իր սև բախտին եղան բախտակից․
Մորթըվեցան այրերն, հարսերը բոլոր
110 Հանվեցան լեռն՝ հոն լալու
Ճերմակությունն իրենց մարմնույն լըլկըված․
Իսկ ծերուկ հոր հետին մոխիրն արդ գուցե
Թոնիրին մեջ կը սըրսփա դեռ ջերմաջերմ.
Իսկ իր մարմինն երկայր ատեն անտերունջ,
115 Այսպես առանց շիրմի, առանց աղոթքի,
Կը մը նա լուռ, և կեսն արդեն խաթարված․
Միայն կատուն տիրասեր,
Տան գորշ կատուն, նիհար, նոթի, անդադար
Կը մըլավե շուրջն անոր,
120 Եվ լի գութով մը կը սպառնա, կը վանե
Չորս դին երամ մ՝ագռավներու աղմըկոտ՝
Որ դիակին ախորժեն՝
Լուսամուտեն կը մըտնե ներս, ու հավետ
Ամայի տան ըստվերին մեջ կը դառնան։

125 Կը խոնարհիմ ես վայրկյան մհոն երկյուղած,
Հին վըրեժ մայդ հին մեռելին վրա կ՛երդնում․