Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/99

Այս էջը սրբագրված է

7. ՕՁԸ


Իսկ ապրող Հայերն ալ՝ այսպես ապրեցան

Լերան կողին, նըման վերքի մը լայնշի
       Հեղեղատն այն կը տեսնա՞ք․
Ջուրեն բացված, այս օր ջուրի ծարավուտ
       Ան ճամբա մէ կարմրորակ։

5 Տըղա կյանքիս, օգոստոսի մարևով,
       Կելլեի ես անկե վեր,
Դեպի լեռն այն, դեպ իր դաշտերն ընդարձակ՝
       Ուրկե ինծի դյուրին էր

Քաղել աստղեր ու անոնցմով պըսակվիլ,
       10 Շընչել ամե՞ն երկրի հով,
Ու հետևիլ արծիվներուն ընթացքին
       Մատղաշ հոգիս պարզելով։

Ու կելլեի ես այդ կարմիր ճամբայեն...
       Հոն ոչ սյուք կար և ոչ խոտ,
15 Թիթեռնիկներն այնտեղ ինկած դիպվածով՝
       Կը փախչեին հևհևկոտ։

Արևն էր լոկ, իմ ուղեկիցս արևն էր՝
       Որ մըխած գլուխն հըրաբոց
Ավազին մեջ՝ կը խըմեր հողն, ու հազար
       20 Պատիճներովն ոսկեզօծ՝