Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/113

Այս էջը սրբագրված է

մեջ բավականաչափ դրամ պիտի չմտնե։ Թողունք «աճուն տուրքի» սիստեմը, որ արդեն համեմատական սիստեմեն ավելի արդյունաբերե։ Տերության համար, ըսինք նաև, թե այդ պարագային արդար է, որ հարկ դրվի շռայլությանց (luxes) վրա, զբոսանքի ձիերու, կառքերու և սպասավորներու վրա։ Այն անձը, որ այսպես շռայլ կլանք կը վարե տերության օժանդակութենեն և ծառայութենեն ավելի մեծ մաս մը կը վերցնե, քան թե ան, որ չոր գլուխ մունի և քանի մը կարասի տանը անկյունը, հետևաբար այդպիսի անձ մը օրինավոր է, որ ըստ այդ շքեղությանց՝ ավելի հարկ հատուցանել ցայց, կըսեն, այդ ոճով հարուստները պիտի չգործածեն ձի և կառքը, և դարձյալ խեղճ կավաշեն արհեստավորն Է, որ պիտի վնասվի։ Այս մասին մենք դիտել կուտանք, որ եթե իրավցնե հարուստը ձեռնթափ ըլլա այդ շռայլութենեն (ինչ որ հավանական չէ շատ), չէ որ մյուս վարձու կառերը ավելի պիտի գործածվի<ն> ու անոնց թիվը բազմապատկվի և հետևաբար արհեստավորը միշտ իր գործը պիտի ունենա աշխատելու։

Ահա ամբողջ տեսական մասը մեր ընդունած հարկային սիստեմին․ անշուշտ հետաքրքիր է գիտնալ, թե կարելի՞ է զայն կիրարկել գործնականապես։ Շատ անգամ մտքին գեղեցիկ շենք մը իրականության հողին վրա կը փլչի ամբողջապես, ստեպ ալ այդ շենքը նույն հողին վրա կանգուն պահելու համար միմիայն կը կարոտի քանի մը վերափոփոխություններու, զեղչումներու, կամ հավելումներու։ Այսպես եղած է նաև մեր հարկային սիստեմը։ Երկրին պահանջներուն համեմատ մեկ երկու անկարևոր փոփոխությամբ գործադրված է ան եվրոպական շատ մը տերության մեջ։ Այսօր եթե ամբողջ Եվրոպան «աճուն տուրքը» տակավին չէ ընդունած, բայց ընդհանուր ձկտում մը կա դեպի այն։ Մենք զայն ընդունող և գործադրող տերությունները լոկ կը թվինք, առանց մյուս տերությանց սիստեմին վրա <խոսելու>։ Գրեթե ամբողջ զվիցերական նահանգները իրենց վարչության մեջ <կը> ներմուծեն «աճուն տուրքը» ըլլա եկամուտի հանդեպ, ըլլա դրամագլխո։ Այս սիստեմը վերջի տարիներս մտցվեցավ նաև Վոտ նահանգին մեջ, ժողովուրդին կամքին համեմատ և ժողովրդական ընդհանուր