Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/178

Այս էջը սրբագրված է

ջնարակը, զեղեցիկ ըրած ըլլալու համար մեր տված արդյունքը։

Եվ ահավասիկ արդյունքր, ահա հինգ շրջանավարտ պատանիները, զոր կընծայենք... Կյանքին ու Ազգին:

(Այստեղ պ. Վարուժան շրջանավարտներուն վկայականները բաշխելե վերջ՝ խոսքը անոնք ուղղելով՝ ըսավ).

Սիրելի՝ աշակերտներ, բարեկամնե՛ր։ Այսուհետև, Ուսումնարանը պիտի թողուք այսօր, և ես ուրիշ ի՞նչ կրնամ ձեզի ըսել, բայց եթե կրկնել սպարտացի ծնողքին այն բառերը, երբ պատերազմի համար պատրաստելե վերջ իր զավակը, տվավ անոր նիզակին հետ լայնակումբ ասպարը և ըսավ. «Կամ վահանովդ դարձիր, կամ վահանիդ վրա»։ Պաշտպանման ու հարձակման ծառայող ձեր վահանը՝ անխոցելի Ուսումն ու Գիտությունն է և զանոնք խորհրդանշող Վկայականը։ Ատոնք տվինք ձեզի և ահա ձեզ ճանապարհ կը դնենք։ Կամ անոնցմով կը դառնաք, կամ անոնց զոհը կըլլաք։ Երբեք չենք ներեր ձեզի, որ դրժեք ամբարած ձեր ուսման դեմ, կամ զայն թողուք կյանքի ռազմադաշտին վրա ու փախուստ տաք։ Այդ պարագային դուք կըլլաք թշվառական դասալիքներ՝ կարեկցություն մուրալու միայն արժանի։

Լավ համոզվեցեք, որ դպրոցը ամեն բան ձեզի չտվավ, և չէ՛ր ալ կրնար ամեն բան տալ։ Հաջողությունը դուք անձամբ այսուհետև պիտի գտնեք։ Մենք անոր ճամբան միայն սորվեցուցինք։ Ձեզի տվինք երեք ոսկեղեն բանալիներ հաջողության երեք դուռեր բանալու համար։

Առաջին դուռը, պարոննե՛ր, Երազի ու Սրբության դուռն է, ուրկե կը մտնեք ընտանեկան օճախը։ Ընտանիք մը պիտի պահպանեք և ընտանիք մը պիտի կազմեք։ Անոնց բաղկացուցիչ տարրը, հիմն ու շաղախը, ձեր մեջն իսկ պետք է փնտռել, — սրտին սերը և մտքին լույսը։ Եթե դուք գիտցաք սիրել հայր, մայր, քույր ու եղբայր, եթե անոնց հույսերը պսակեցիք, քրտինքը որբեցիք, անձնվիրաբար աշխատելով անտրտունջ և հեղահամբույր կրցաք հանգչեցնել ձեր ծնողաց վաստակաբեկ ռսկորները և արժանավոր հաջորդը, պահեստի ույժը եղաք ձեր հոր, դուք այդ պարագային կրցած եք լիուլի սիրել և երջանիկ