Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/198

Այս էջը սրբագրված է

Հարց․ — Որն է այն ոճը, որով պետք չէ գրել։

Պատ. — Ոճ մը կա, որ բոլորովին պատրաստ է, հասարակ, առանց պատկերի և արտահայտության, քերականական և առանց ջիղի․ կաղապարյալ ոճն է ան (style cliche)։ Ահա այդ ոճով պետք չէ գրել։

Եթե ամենուն պես պիտի գրեք՝ ավելորդ է գրելը։

Հարց. — Ի՞նչ ոճով պետք է գրել։

Պատ. — Պետք է գրել ինքնուրույն ոճով, որ կը գրավե մեր ուշը, կը հրապուրե, որ պատկերոտ է և ջղուտ։

Հարց. — Ուրեմն ի՞նչ է ինքնուրույնությունը։

Պատ. — Ինքնուրույնությունը կը կայանա մասնավորապես բան մը անձնահատուկ կերպով ըսելու, գաղափարները նոր ձևով ցայտեցնելու մեջ։

Հարց. — Ի՞նչ է կաղապարյալ ոճը։

Պատ. — Կաղապարյալ ոճը հասարակ տեղիք դարձած բացատրություններով գրված ոճն է։ Այդ բացատրությունները ստեպ ճոռոմ են, զոր կարելի է պարզել, իրենց ներքև մթագնած կը պահեն նշմարիտը, զոր ամեն գնով դուրս բերել և լուսավորելու է։ Կանձրևե ըսելու համար հարկ է միշտ կանձրևե ըսել։

Գրողը պետք է աշխատի իր գրվածքեն միշտ հեռացնելու հետևյալ հասարակ բացատրությունները կամ շրջաբանությունները (periphrase), որոնք մեր նշանավոր գրողներուն մեջ իսկ այսօր դժբախտաբար կը գտնվին։


Հասարակ բացատրություններ

Ազատության արշալույսը։
Ազատության արևը:
Ուժերը կրկնապատկել
Մտածումներ, որոնք մտքին
մեջ իրարու կը հաջորդեին
Սիրտը բացավ
Հոգեկան վիճակը պարզել
Կատաղի թշնամի մը

Ավելորգ բառամոլություն
դուռը բացավ
անպետ բացատրություն
համա՜ռ ածական