Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/21

Այս էջը սրբագրված է

գալարեն․ և որքա՜ն թանձր գծեր ունին․ Ապողոնի արդարության նետը կը կրեն անոնք։

Վառարան. — Ձյունը խոլ պտույտքներով կիյնա, բուքը ապակիները կը մտրակեմ ահա՜ այն ատեն ցուրտեն կարկամած մարմինս կը ջեռուցանես․ եթե դու չըլլայիր՝ արյունս պիտի սառեր և ձեռքս գրիչ պիտի չբռներ․․․ Բայց ամեն անգամ, որ քեզմե կը տաքնամ, միտքս տխուր մտածմամբ կը շրջապատվի իրա՜վ, մարմինս ձեզմով ջերմ, բայց յուրաքանչյուր սարսատումիդ՝ հոգիս դող մ՚ունի․․․ Աղքատ վիճակներու երևակայությունը զիս միշտ կը տանջե․․․ Ավեր հյուղերու մեջ ի՞նչ կ՚ընեն հոլանի մարմիններ, այդ անբախտության ծնունդները․․․ Ահա այս հարցումը ամբողջ էությունս կը ջլատե․․․ Աստված իմ, տե՜ս զանոնք և ողորմե՛․․․ Սիրո զգացման պոռթկումե մը զույգ մը սև արտոսը կիյնան աչքես․ և մեջս՝ գութը նախ գրասեղանին առջև իր թռիչը կառնու... և․․․ Զայն չկա... ընկերներս կուգան․․․ նստիմ․․․։