Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/22

Այս էջը սրբագրված է

6. ՍՏՎԵՐԻՆ ՄԵՋ

Մյուեզզինը աղոթքը դադրեցուց։

Գիշերը բնության վրա իր վարազի թևերը բացավ, լռությո՜ւն։ Հոն, բլրան ստորոտին, Կոստանդնի քաղաքը կը՝ քնանա․ անմեղ հոգիները, անդորրութեան մեջ, անույշ երազանքի մաշխարհներուն կը դառնան․․․

Երեք կարգ պարսպով պալատը, կարծես, կասկածի և վախի կույր աչքը լուսնին հառած՝ մթնշաղին մեջ դժոխային դավ մը կերկնե լուռ, տագնապոտ և խոժոռակա՜ն։

Զինվորները՝ հսկմա՜ն շուներ, պալատին շուրջը անդադար և լռելյան կը դառնան, երբեմն-երբեմն նայվածքնին չղջիկի մը թռիչքին կը հետևի ուշադրությամբ՝ մինչև որ հեռավորության մեջ կորսվի ան։

Հոն ամեն բան տառապանք մունի, որ գիշերվան վսեմ խաղաղությոէնը կը պղծե։ Ամեն սիրտ, վայրիացած, հրեշային կյանքի մը համար կը դողա․ ամբողջ հանգիստը պիտի զոհե այդ սիրտը՝ կաթիլ մը քուն ճարելու համար անոր, որ սենեկին ստվերներուն մեջ կը թալթլի, ջղաձգորեն, կը թալթլի ծիրանվույն ծալքերուն մեջ փաթաթված․ մերթ կը մռնչե ծեր գայլի մը պես․ երևակայական ոգիներ կան շուրջը, որ իրենց արյունոտ, ճեղքված սիրտը անոր թագին կը քամին։ Խաղաղ գիշերուն մեջ ալեկոծ գիշեր մ՚է ան։

Նա այսօր կը դիվահարի։

Վաղը ուրիշ մահավճի՜ռ մը պիտի ստորագրե։